00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Անահիտ Մանասյան
Այս փուլում ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյան
13:07
2 ր
Սերգեյ Կոպիրկին
ՀՀ–ից ավելի քան 5000 ուսանող այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում. Սերգեյ Կոպիրկին
13:09
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սենատորներ Մենենդեսը և Ռիդը Արցախի հարցով նամակ են հղել Բայդենի վարչակազմին

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
ԱՄՆ Կոնգրես
Բաժանորդագրվել
Սենատորները նշել են, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչությանը հումանիտար օգնություն ու օգնություն հասցնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը կոչ են արել Բայդենի վարչակազմին շտապ օգնություն ուղարկել Արցախ և ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա։ Տեղեկությունը հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ուղարկված համատեղ նամակում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը և Զինված ծառայությունների հանձնաժողովների նախագահ Ռիդը խորը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի շրջափակման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի խաղաղ բնակչության սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունն արգելափակելու համար:
«Միացյալ Նահանգները չի կարող անմասն մնալ, քանի դեռ Ալիևի ռեժիմը սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին»,– գրել են նրանք։
Սենատորները նշել են, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչությանը հումանիտար ու անհրաժեշտ օգնություն հասցնելու ուղղությամբ։
«Մենք պետք է աջակցենք այն կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև աշխատենք ողջ Եվրոպայում մեր համախոհ գործընկերների հետ, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների վերաբերյալ՝ ճնշում գործադրելու Ալիևի ռեժիմի վրա՝ դադարեցնելու այս անընդունելի շրջափակումը»,-ասված է նամակում։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը բարձր է գնահատել ԱՄՆ սենատորների ջանքերը։ «Մենք ողջունում ենք սենատորներ Մենենդեսի և Ռիդի այսօրվա դիրքորոշումը և միանում ենք Բայդենի վարչակազմին ուղղված նրանց կոչին»,–ասել է նա։
Համբարյանը հավելել է, որ Ադրբեջանի վրա կարելի է ազդել Ալիևի կոռումպացված և ռասիստական ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնությունից զրկելով։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0