ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ֆիրդուսի թաղամասում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրում են պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Բնակիչները փորձում են խոչընդոտել։Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու Վազգեն Գալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք պետք է ապահովեն փորձագետի մուտքը պահեստ։«Մենք ունենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կատարողական թերթ, ըստ որի՝ Հարկադիր կատարման ծառայության միջոցով պետք է ապահովենք «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ –ի փորձագետի մուտքը նշված հասցեներ՝ դատաապրանքագիտական փորձագիտական ընթացքն ապահովելու համար»,–ասաց նա։Տների և պահեստների սեփականատերերը թույլ չեն տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չեն հավատում նրա օբյեկտիվությանը։Փաստն այն է, որ դեռ 2007 թվականին կառավարությունը, ելնելով գերակա շահից, որոշել է, որ առկա շինությունները պետք է քանդեն և նորը սարքեն։ Բնակիչները վրդովված են, քանի որ փոխհատուցումը համարում են անհամաչափ։Ըստ նրա՝ խոսքը եռահարկ բնակարանի մասին է, որի ամեն հարկի մակերեսը 126 քմ է, գնահատում են միայն առաջին հարկի մակերեսի արժեքը, մինչդեռ տարածքում առկա շենքերի մեկ քմ-ն 3000-3500 դոլար է։Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասինԹաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները Ֆիրդուսի են գնացել ոստիկանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ֆիրդուսի թաղամասում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրում են պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Բնակիչները փորձում են խոչընդոտել։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու Վազգեն Գալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք պետք է ապահովեն փորձագետի մուտքը պահեստ։
«Մենք ունենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կատարողական թերթ, ըստ որի՝ Հարկադիր կատարման ծառայության միջոցով պետք է ապահովենք «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ –ի փորձագետի մուտքը նշված հասցեներ՝ դատաապրանքագիտական փորձագիտական ընթացքն ապահովելու համար»,–ասաց նա։
Տների և պահեստների սեփականատերերը թույլ չեն տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չեն հավատում նրա օբյեկտիվությանը։
Փաստն այն է, որ դեռ 2007 թվականին կառավարությունը, ելնելով գերակա շահից, որոշել է, որ առկա շինությունները պետք է քանդեն և նորը սարքեն։ Բնակիչները վրդովված են, քանի որ փոխհատուցումը համարում են անհամաչափ։
«Մենք ցանկանում ենք ազատել տարածքը, բայց ողջամիտ փոխհատուցման դիմաց։ Մեզ առաջարկվում է կադաստրային արժեքի միայն կեսը, բայց մենք ուզում ենք, որ մեզ վճարեն անշարժ գույքի շուկայական արժեքը + 15%, ինչպես դա արվում է կառավարության որոշմամբ։ Ավելին, կառուցապատողները պատրաստ են փոխհատուցում տրամադրել մեկ հարկ տարածքի համար, չնայած, օրինակ, իմ տունը եռահարկ է»,- Sputnik Արմենիային ասաց Հանրապետության նրբանցք 8ա հասցեում բնակվող քաղաքացիներից մեկը` Ռաֆայել Սաֆարյանը։
Ըստ նրա՝ խոսքը եռահարկ բնակարանի մասին է, որի ամեն հարկի մակերեսը 126 քմ է, գնահատում են միայն առաջին հարկի մակերեսի արժեքը, մինչդեռ տարածքում առկա շենքերի մեկ քմ-ն 3000-3500 դոլար է։
Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: