https://arm.sputniknews.ru/20230113/lgh-hivandanvocnern-ashkhatum-en-hvovharajin-anjatumnervov-arcakhenergvon-tshshtel-e-vtari-vajry-53778586.html
ԼՂ հիվանդանոցներն աշխատում են հովհարային անջատումներով. «Արցախէներգոն» ճշտել է վթարի վայրը
ԼՂ հիվանդանոցներն աշխատում են հովհարային անջատումներով. «Արցախէներգոն» ճշտել է վթարի վայրը
Sputnik Արմենիա
Հայաստանից մատակարարվող գծի խափանման հետևանքով արդեն մի քանի օր է, ինչ Արցախում էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է բացառապես տեղական... 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T14:08+0400
2023-01-13T14:08+0400
2023-01-13T14:09+0400
արցախ
էլեկտրաէներգիա
վթար
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված վիճակը նույնն է, էլեկտրաէներգիան սպառողնրին մատակարարվում է 2-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արցախէներգո» ՓԲԸ տեխնիկական և իրացման տնօրեն Տիգրան Գաբրիելյանը։Հայաստանից մատակարարվող գծի խափանման հետևանքով արդեն մի քանի օր է, ինչ Արցախում էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է բացառապես տեղական հիդրոէլեկտրակայանների արտադրած ծավալի հաշվին։ Թե որքանով դրանք կկարողանան ապահովել անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիան նաև առաջիկայում, Գաբրիելյանը դժվարացավ նշել` պարզաբանելով, որ դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում կլիմայական պայմաններից, գետերում ջրի ծավալից և այլն։Արցախի համար ներկա պահին կարևոր կենսական նշանակության` սննդի արտադրության օբյեկտները, հիվանդանոցները ևս, մեր զրուցակցի խոսքով, էլեկտրաէներգիա են ստանում անջատումներով, այնպես, ինչպես բոլոր բաժանորդները։«Որտեղ հնարավորություն կա ալտերնատիվ տարբերակով սնուցում իրականացնելու, իրականացնում ենք։ Բայց հիմնականում ամբողջ հանրապետությունն այս ռեժիմով է, և իրենք փորձում են իրենց աշխատանքները կազմակերպել այս ռեժիմին համապատասխան»,– հայտնեց Գաբրիելյանը։Ինչ վերաբերում է վթարված էներգամատակարարման գծին, «Արցախէներգո» ՓԲԸ–ի ներկայացուցիչը հայտնեց, որ վթարավերականգնման աշխատանքներ չեն իրականացվում, իսկ բանակցությունների մասին տեղեկություն չունեն։«Արցախէներգո» ՓԲԸ–ի ունեցած նախնական տեղեկություններով՝ վթարված հատվածը գտնվում է Աղավնո–Բերձոր հատվածում։ Իսկ քանի որ կոնկրետ տեղանքը որոշել հնարավոր չէ՝ առանց այդտեղ այցելելու։ «Գիծը գտնվում էր բավական բարվոք վիճակում, ու չպիտի նման բան լիներ»,– ասաց նա` միաժամանակ, սակայն, չբացառելով նաև վթարի վարկածը` ձմեռային եղանակով պայմանավորված։Հիշեցնենք` Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում օրեր առաջ վթար էր արձանագրվել, որի պատճառով հունվարի 10-ից սկսած Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, էլեկտրաէներգիա, վթար, հայաստան
արցախ, էլեկտրաէներգիա, վթար, հայաստան
ԼՂ հիվանդանոցներն աշխատում են հովհարային անջատումներով. «Արցախէներգոն» ճշտել է վթարի վայրը
14:08 13.01.2023 (Թարմացված է: 14:09 13.01.2023) Հայաստանից մատակարարվող գծի խափանման հետևանքով արդեն մի քանի օր է, ինչ Արցախում էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է բացառապես տեղական հիդրոէլեկտրակայանների արտադրած ծավալի հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված վիճակը նույնն է, էլեկտրաէներգիան սպառողնրին մատակարարվում է 2-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արցախէներգո» ՓԲԸ տեխնիկական և իրացման տնօրեն Տիգրան Գաբրիելյանը։
«2 ժամով ենք անջատում ամբողջ հանրապետության տարածքում ու ըստ հերթականության։ Եթե որոշում լինի անջատումների ժամերն ավելացնելու, մենք նախապես կհայտարարենք։ Առայժմ աշխատում ենք այն գրաֆիկով, որը հայտարարված է ընկերության համապատասխան կայքով ու ֆեյսբուքյան էջով»,– ասաց նա։
Հայաստանից մատակարարվող գծի խափանման հետևանքով արդեն մի քանի օր է, ինչ Արցախում էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է բացառապես տեղական հիդրոէլեկտրակայանների արտադրած ծավալի հաշվին։ Թե որքանով դրանք կկարողանան ապահովել անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիան նաև առաջիկայում, Գաբրիելյանը դժվարացավ նշել` պարզաբանելով, որ դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում կլիմայական պայմաններից, գետերում ջրի ծավալից և այլն։
Արցախի համար ներկա պահին կարևոր կենսական նշանակության` սննդի արտադրության օբյեկտները, հիվանդանոցները ևս, մեր զրուցակցի խոսքով, էլեկտրաէներգիա են ստանում անջատումներով, այնպես, ինչպես բոլոր բաժանորդները։
«Որտեղ հնարավորություն կա ալտերնատիվ տարբերակով սնուցում իրականացնելու, իրականացնում ենք։ Բայց հիմնականում ամբողջ հանրապետությունն այս ռեժիմով է, և իրենք փորձում են իրենց աշխատանքները կազմակերպել այս ռեժիմին համապատասխան»,– հայտնեց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է վթարված էներգամատակարարման գծին, «Արցախէներգո» ՓԲԸ–ի ներկայացուցիչը հայտնեց, որ վթարավերականգնման աշխատանքներ չեն իրականացվում, իսկ բանակցությունների մասին տեղեկություն չունեն։
«Չեմ կարող ասել՝ բանակցություններ տարվում են, թե ոչ, դա մեր իրավասությունների ներքո չէ։ Մենք մեր ունեցած տեղեկությունները փոխանցել ենք խաղաղապահ զորախմբին։ Քանի որ մենք չենք կարողանում այցելել վթարի վայր, տեղեկություն չունենք, թե ինչ է տեղի ունեցել էլեկտրագծի վրա։ Մենք ունենք վթարի վայրի մոտավոր պատկերացում` արձանագրված մեր սարքավորումներով»,– ասաց նա։
«Արցախէներգո» ՓԲԸ–ի ունեցած նախնական տեղեկություններով՝ վթարված հատվածը գտնվում է Աղավնո–Բերձոր հատվածում։ Իսկ քանի որ կոնկրետ տեղանքը որոշել հնարավոր չէ՝ առանց այդտեղ այցելելու։
«Գիծը գտնվում էր բավական բարվոք վիճակում, ու չպիտի նման բան լիներ»,– ասաց նա` միաժամանակ, սակայն, չբացառելով նաև վթարի վարկածը` ձմեռային եղանակով պայմանավորված։
Հիշեցնենք` Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում օրեր առաջ վթար էր արձանագրվել, որի պատճառով հունվարի 10-ից սկսած Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։