https://arm.sputniknews.ru/20230113/karucvatsqajin-pvopvokhutjunner-marzpetarannerum-krtshatumner-te-53783795.html
Կառուցվածքային փոփոխություններ մարզպետարաններում. կրճատումնե՞ր, թե՞…
Կառուցվածքային փոփոխություններ մարզպետարաններում. կրճատումնե՞ր, թե՞…
Sputnik Արմենիա
Վերջին օրերին Գյումրիում լուրեր են պտտվում, թե Շիրակի մարզպետարանի բաժինները միավորվելու են, մարդիկ մնալու են առանց աշխատանքի: Մարզպետարանում սակայն պնդում են՝... 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T15:24+0400
2023-01-13T15:24+0400
2023-01-13T15:24+0400
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26116498_0:0:1600:901_1920x0_80_0_0_324247523707f0b6f4025c7ca563d39f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի, Sputnik - Արմենուհի Մխոյան. ՀՀ բոլոր մարզպետարաններում իրականցվելու են կառուցվածքային փոփոխություններ՝ համաձայն ՀՀ վարչապետի 2022 թվականի թիվ 15/50 որոշման: Ըստ կառուցվածքային փոփոխությունների՝ մարզպետարանի 14 ստորաբաժանումների փոխարեն կգործի 10-ը, Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի մարտի 1-ից: «Սա նշանակում է, որ բոլոր մարզպետարանները 2023 թվականի մարտի 1-ից ունենալու են նոր կառուցվածք: Խոսքը վերաբերում է միայն կառուցվածքային փոփոխություններին. որոշ կառուցվածքային ստորաբաժանումներ միաձուլվում են»,-նշեց պատասխանատուն:Մարզպետարանների վերակազմավորումը չի ենթադրում գործառույթների պակասեցում և, ինչն ամենակարևորն է, աշխատատեղերի կամ աշխատավարձի կրճատումներ, բայց հնարավոր է պաշտոնների փոփոխություն:«Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա սահմանված է, որ Շիրակի մարզպետարանում աշխատակիցների առավելագուն թիվը 132 է՝ այդ որոշումը չի փոխվել՝ այսինքն տվյալ կառուցվածքային փոփոխությունն աշխատողների կրճատմամբ չի ուղեկցվելու, բայց շատ հնարավոր է վարչության կամ բաժինների պետերի հաստիքների փոփոխություն՝ նրանց կառաջարկվեն այլ պաշտոններ»:Մարզպետարանների ստորաբաժանումների արդյունքում իրենց պաշտոնից կամ աշխատանքից «զրկվող» աշխատակիցներին կառաջարկվի նոր աշխատանք նույն մարզպետարանում:Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն միավորվում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ու հողօգտագործման բաժինը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը և ընտանիքի, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժինը, ինչպես նաև միավորվում են քարտուղարությունը, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի և անձնակազմի կառավարման բաժինները:
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26116498_0:0:1600:1200_1920x0_80_0_0_36f8ea1c686e6d7f12121d45794924f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շիրակի մարզ
Կառուցվածքային փոփոխություններ մարզպետարաններում. կրճատումնե՞ր, թե՞…
Վերջին օրերին Գյումրիում լուրեր են պտտվում, թե Շիրակի մարզպետարանի բաժինները միավորվելու են, մարդիկ մնալու են առանց աշխատանքի: Մարզպետարանում սակայն պնդում են՝ միայն կառուցվածքային փոփոխության մասին է խոսքը:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի, Sputnik - Արմենուհի Մխոյան. ՀՀ բոլոր մարզպետարաններում իրականցվելու են կառուցվածքային փոփոխություններ՝ համաձայն ՀՀ վարչապետի 2022 թվականի թիվ 15/50 որոշման: Ըստ կառուցվածքային փոփոխությունների՝ մարզպետարանի 14 ստորաբաժանումների փոխարեն կգործի 10-ը,
Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի մարտի 1-ից: «Սա նշանակում է, որ բոլոր մարզպետարանները 2023 թվականի մարտի 1-ից ունենալու են նոր կառուցվածք: Խոսքը վերաբերում է միայն կառուցվածքային փոփոխություններին. որոշ կառուցվածքային ստորաբաժանումներ միաձուլվում են»,-նշեց պատասխանատուն:
Մարզպետարանների վերակազմավորումը չի ենթադրում գործառույթների պակասեցում և, ինչն ամենակարևորն է, աշխատատեղերի կամ աշխատավարձի կրճատումներ, բայց հնարավոր է պաշտոնների փոփոխություն:
«Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա սահմանված է, որ Շիրակի մարզպետարանում աշխատակիցների առավելագուն թիվը 132 է՝ այդ որոշումը չի փոխվել՝ այսինքն տվյալ կառուցվածքային փոփոխությունն աշխատողների կրճատմամբ չի ուղեկցվելու, բայց շատ հնարավոր է վարչության կամ բաժինների պետերի հաստիքների փոփոխություն՝ նրանց կառաջարկվեն այլ պաշտոններ»:
Մարզպետարանների ստորաբաժանումների արդյունքում իրենց պաշտոնից կամ աշխատանքից «զրկվող» աշխատակիցներին կառաջարկվի նոր աշխատանք նույն մարզպետարանում:
«7 ստորաբաժանումների միաձուլման արդյունքում ստեղծվում են նոր 3 ստորաբաժանումներ, իսկ մյուս վարչություններն ու բաժիններում հնարավոր են միայն անվանական փոփոխություններ, բայց էլի աշխատակիցների կրճատում չի լինի»,-նշեց մեր զրուցակիցը։
Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն միավորվում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ու հողօգտագործման բաժինը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը և ընտանիքի, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժինը, ինչպես նաև միավորվում են քարտուղարությունը, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի և անձնակազմի կառավարման բաժինները: