00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես գրավել Հայաստանը խաղաղ ճանապարհով. փախստականների վերադարձի ծրագիրը

© Sputnik / Asatur YesayantsԱրցախի շրջափակման դեմ ակցիա Երևանում
Արցախի շրջափակման դեմ ակցիա Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Արցախի շրջափակման դեմ ակցիա Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեքանկեղծ լինենք։ Եթե մինչև հիմա որևէ մեկը դեռ չէր հավատում, որ Արցախի շրջափակման իրական նպատակը ղարաբաղցիների արտագաղթն արագացնելն է, Իլհամ Ալիևի անկեղծությունն այլևս կասկածների տեղ չթողեց։ Այս շաբաթ կայացած ասուլիսում Ադրբեջանի նախագահը բառացիորեն ասաց. «Նրանք, ովքեր ուզում են այնտեղ ապրել Ադրբեջանի դրոշի տակ, նրանց համար՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կստեղծվեն բոլոր պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ եթե որևէ մեկը չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ, որևէ մեկը չի խոչընդոտի»։
Ինչպես գրավել Հայաստանը խաղաղ ճանապարհով. փախստականների վերադարձի ծրագիրը
Հայաստանումիշխող ուժի հայտնի ներկայացուցիչներից մեկն այս շաբաթ շատ կոնկրետ հարց է հնչեցրել. «Արցախը կորցնես լա՞վ ա, թե՞ Հայաստանը»։ Իհարկե, կարելի էր նույնիսկ հասարակական լայն քննարկում կազմակերպել պատգամավորի բարձրաձայնած հարցի շուրջ, եթե չլիներ մի շատ կարևոր ու մտահոգիչ հանգամանք. ախր Ադրբեջանն այժմ նաև հենց Հայաստանի հետ կապված մի համապարփակ ծրագիր է մշակում՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի ծրագիրը։
Հայաստանցիպաշտոնյաները, ինչպես միշտ, շտապեցին հայտարարել, թե նման ծրագիր հնարավոր չէ իրականացնել, այնինչ, Իլհամ Ալիևը հայտարարեց, թե ադրբեջանցիներն անպայման պետք է վերադառնան պատմական հայրենիք, իսկ այդ պատմական հայրենիքը գտնվում է Հայաստանում, մասնավորապես Սյունիքում։ Մեջբերեմ. «Ժամանակն է ավելի բաց խոսել մեր վերադարձի մասին Զանգեզուր։ Վստահ եմ՝ մենք կհասնենք այս նպատակին ևս և կվերականգնենք պատմական արդարությունը»,- ասաց Իլհամ Ալիևը՝ մանրամասնելով. «Ստեղծվել է աշխատանքային խումբ: Իմ ցուցումների և տարբեր առաջարկների հիման վրա սկսվել են վերադարձի հայեցակարգի շուրջ աշխատանքները»:
Ալիևը գիտի՝ ինչ է անում. չէ՞ որ փախստականների վերադարձի թեման շատ շահեկան է և լիակատար աջակցություն է ստանում միջազգային բոլոր ատյաններում։ Իսրայելցիներին հարցրեք, և նրանք ձեզ կպատմեն, թե ինչպիսի ճնշումների են ենթարկվում միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք պահանջում են թույլատրել արաբ փախստականների վերադարձը։ Բայց Իսրայելի իշխանությունները տեղի չեն տալիս՝ հրաշալի պատկերացնելով, թե ինչ է լինելու, եթե 4,5 միլիոն արաբներ մուտք գործեն և հիմնավորվեն Իսրայելի տարածքում։ Դա երևի արդեն այլ պետություն կլինի։
Բայց դառնանք ադրբեջանցի փախստականներին։ Քանի՞սն են նրանք։ Հայաստանյան պաշտոնական տվյալներով`ժամանակին Հայաստանիցհեռացել էշուրջ 165 հազար ադրբեջանցի։ Բայց տեսեք, թե մոտ 10 տարի առաջ ինչ են գրել Միացյալ Նահանգներում բնակվող ադրբեջանցիները Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Բարաք Օբամային և Կոնգրեսին հասցեագրած նամակում. «Ավելիքան 1 միլիոն ադրբեջանցի փախստականներ 20 տարուց ավելի է, ինչ ապրում են փախստականի և հարկադիր վերաբնակի կարգավիճակով, Ղարաբաղյան հակամարտությունը նրանց զրկել է տանիքից, և նրանք ցանկանում են վերադառնալ»։
Կարող եք, իհարկե, հեգնել՝ այդ ինչպես եղավ, որ Հայաստանից հեռացած 165 հազար փախստականները դարձան մեկ միլիոն։ Բայց իմացե՛ք՝ միշտ կգտնվեն մասնագետներ, որոնք շատ հանգիստ կհիմնավորեն. «Բոլոր միջազգային օրենքների համաձայն` փախստականի երեխաները նույնպես դիտարկվում են որպես փախստականներ, իսկ հայտնի է, որ ադրբեջանական ընտանիքներում դեռ Սովետի ժամանակ երեխաները շատ էին»։
Երևի միանգամից կփաստեք՝ բայց չէ՞ որ Ադրբեջանից էլ ժամանակին ստիպված են եղել հեռանալ տասնյակ հազարավոր հայեր։ Այո՛, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, որը նաև փախստականների հարցով է զբաղվել, ասում է. «Ես խոսում եմ այն տվյալների մասին, որոնց հետ աշխատել եմ։ Իսկ դրանք վկայում են, որ հայ փախստականների թիվը մոտ կես միլիոն է եղել, ավելի ստույգ՝ 480 հազար»։
Այս ամենը հաշվի առնելով` ոմանք անլուրջ են համարում ադրբեջանցիների վերադարձի ծրագիրը՝ պնդելով, թե այդ դեպքում մենք էլ կպահանջենք, որ կես միլիոն հայերը վերադառնան Ադրբեջան։ Տրամաբանական է, բայց կա մի փոքրիկ հարց՝ իսկ ո՞վ կգնա։ Ով կգնա այն երկիրը, որտեղ հենց ուղիղ 33 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-ին, սկսվեցին հայերի ջարդերը Բաքվում։ Այն երկիրը, որտեղ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վկայությամբ, մանկուց հայատյացություն է ներարկվում։
Իհարկե, կարելի է Հայաստանի խորհրդարանի խոսնակի օրինակով պարզապես «աբսուրդային» անվանել ադրբեջանցիների վերադարձի հետ կապված ծրագիրը։ Պարզապես այնպես չստացվի, որ երբ այդ ծրագիրը սկսի կյանքի կոչվել, ստիպված լինենք արդարանալ, թե ինչպես պատերազմի նախօրեին չգիտեինք «մեր բանակի իրական վիճակը» և «դաշնակիցների աջակցության չափը», այնպես էլ հիմա չէինք պատկերացնում, որ այս ծրագիրն իրագործելի է։
Ադրբեջանի տարածք հայերի վերադարձն անհնար է. Լարիսա Ալավերդյանը` փախստականների խնդրի մասին - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
ՌԱԴԻՈ
Ադրբեջանի տարածք հայերի վերադարձն անհնար է. Լարիսա Ալավերդյանը` փախստականների խնդրի մասին
Լրահոս
0