https://arm.sputniknews.ru/20230113/erbeq-chnahanjeq-fransiaji-azh-nakhagahy-zinvvori-tan-tghanerin-53809229.html
Երբեք չնահանջե՛ք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Զինվորի տան տղաներին
Երբեք չնահանջե՛ք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Զինվորի տան տղաներին
Sputnik Արմենիա
Զինվորի տուն այցելած Ֆրանսիայի ԱԺ նախագահին նվիրել են տղաների պատրաստած թիթեռներով կոմպոզիցիան։ 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T20:37+0400
2023-01-13T20:37+0400
2023-01-13T20:37+0400
զինվոր
զինվորի տուն
ֆրանսիա
պատվիրակություն
երևան
հաշմանդամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53807201_0:165:1600:1066_1920x0_80_0_0_488f782728660f9a9efd74402eb8fe11.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր Զինվորի տուն է այցելել, տեղեկանում ենք Զինվորի տան ֆեյսբուքյան էջից։«Երբեք չնահանջե՛ք, շարունակե՛ք ապրել նույն ոճով: Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք: Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ հետ ենք, և իմ այս այցով ավելի են ամրանում հայ-ֆրանսիական բարեկամական կապերը»,–զինհաշմանդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Բրաուն-Պիվեն։Զինվորների հարցին, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում Փարիզի հաշմանդամների տունը, տիկին Բրաուն-Պիվեն պատասխանել է, որ նույն գործառույթը, ինչ Զինվորի տունը, պարզապես ոչ այս ծավալով, և ոչ այս քանակի ուղղություններով:Ֆրանսիայի ԱԺ նախագահին են նվիրել տղաների պատրաստած թիթեռներով կոմպոզիցիան:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու խնդրին։
ֆրանսիա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53807201_116:0:1537:1066_1920x0_80_0_0_8bd89cdeb5783f8cca7e9dadc14bf304.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինվոր, զինվորի տուն, ֆրանսիա, պատվիրակություն, երևան, հաշմանդամ
զինվոր, զինվորի տուն, ֆրանսիա, պատվիրակություն, երևան, հաշմանդամ
Երբեք չնահանջե՛ք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Զինվորի տան տղաներին
Զինվորի տուն այցելած Ֆրանսիայի ԱԺ նախագահին նվիրել են տղաների պատրաստած թիթեռներով կոմպոզիցիան։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր Զինվորի տուն է այցելել, տեղեկանում ենք
Զինվորի տան ֆեյսբուքյան էջից։
«Երբեք չնահանջե՛ք, շարունակե՛ք ապրել նույն ոճով: Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք: Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ հետ ենք, և իմ այս այցով ավելի են ամրանում հայ-ֆրանսիական բարեկամական կապերը»,–զինհաշմանդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Բրաուն-Պիվեն։
Զինվորների հարցին, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում Փարիզի հաշմանդամների տունը, տիկին Բրաուն-Պիվեն պատասխանել է, որ նույն գործառույթը, ինչ Զինվորի տունը, պարզապես ոչ այս ծավալով, և ոչ այս քանակի ուղղություններով:
Ֆրանսիայի ԱԺ նախագահին են նվիրել տղաների պատրաստած թիթեռներով կոմպոզիցիան:
Հիշեցնենք, որ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու խնդրին։