00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ պետական հիմնարկում թղթադրամ պիտի չերևա. Փաշինյանը խոսեց թոշակների հետվճարի մասին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ամփոփեց թոշակների հետվճարի արդյունքները՝ նշելով, որ բոլոր համայնքներում առնվազն մեկ վաճառակետում POS տերմինալ կա, ուստի թոշակառուները բոլոր համայնքներում հնարավորություն ունեն կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր անելու։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Կենսաթոշակների հետվճարի համակարգի միջոցով 2022թ–ի հուլիս–դեկտեմբեր ամիսների ընթացքում կենսաթոշակառուներին է վճարվել 800 մլ դրամ գումար։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ներկայացրեց ծրագրի դինամիկան ըստ ամիսների` ասելով, որ հուլիսին հետվերադարձը կազմել է 44 մլն դրամ, օգոստոսին` 74.4, սեպտեմբերին` 118.7, հոկտեմբերին` 151.3, նոյեմբերին` 185.6, դեկտեմբերին 226 մլն դրամ։
«Դեկտեմբերին արդեն հետվճար է ստացել 67 000 մարդ։ Հետվճարի միջին չափը 3401 դրամ է։ Ի՞նչ է սա նշանակում։ Երբ մենք սեպտեմբերին թոշակներն ավելացնում էինք, այդ գումարն այնքան չէր, որքան գնաճը։ Հիմա 67 000 քաղաքացիների համար, ըստ էության, համարյա տարեկան գնաճին կրկնապատիկ գումար է վճարվել։ Այսինքն` թոշակն ավելացրել ենք 3000 դրամով + միջինը 3400 դրամ, այսինքն` 6400 դրամ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի բոլոր համայնքներում առնվազն մեկ վաճառակետում POS տերմինալ կա, ուստի թոշակառուները բոլոր համայնքներում հնարավորություն ունեն կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր անելու։
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ 2023թ–ի հունվարի 1-ից 1000–ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով։
«Այնպես որ միանշանակ է, որ այս թվերը պետք է աճեն»,– ասաց նա։
Վարչապետը նաև հանձնարարեց ՀՀ պետական հիմնարկներում բացառել կանխիկ գումարի շրջանառության ցանկացած տարբերակ։
«Որևէ պետական հինարկում թղթադրամ պիտի չերևա»,– հայտարարեց Փաշինյանը` հավելելով, որ այդ խնդիրը կա բոլոր գերատեսչություններում` հատկապես ուշադրություն հրավիրելով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների` ավտոմեքենաների հաշվառման, անձնագրային ծառայությունների վրա։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործառնություններից հետվճարի վճարման համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2022թ–ի դեկտեմբերին կառավարությունը որոշեց այն երկարաձգել մինչև 2023-ի հուլիսի 1-ը։
Լրահոս
0