https://arm.sputniknews.ru/20230112/sahmani-ancman-parzecumy-hajastani-ev-vrastani-bnakchutjann-aveli-kmvotecni-vrastani-agn-53762066.html
Սահմանի անցման պարզեցումը Հայաստանի և Վրաստանի բնակչությանն ավելի կմոտեցնի. Վրաստանի ԱԳՆ
Սահմանի անցման պարզեցումը Հայաստանի և Վրաստանի բնակչությանն ավելի կմոտեցնի. Վրաստանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայ-վրացական սահմանի հատման պարզեցումը երկու երկրների քաղաքացիներին էլ ավելի կմերձեցնի և կամրապնդի միջանձնային... 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T23:44+0400
2023-01-12T23:44+0400
2023-01-12T23:44+0400
սահման
վրաստանի հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/484/19/4841920_0:250:1601:1150_1920x0_80_0_0_48e126be2271c4203185631ee149db76.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայ-վրացական սահմանի հատման պարզեցումը երկու երկրների քաղաքացիներին էլ ավելի կմերձեցնի և կամրապնդի միջանձնային փոխգործակցությունը։Այս մասին Երևանում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշլին, հաղորդում է վրացական «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հանրային հեռուստաալիքը։Ավելի վաղ Երևանում, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի երկու երկրների քաղաքացիները միջպետական սահմանը կարող են հատել էլեկտրոնային եղանակով։Նրա խոսքով` հանձնաժողովներն օգնում են համապատասխան գերատեսչություններին էլ ավելի մեծ արդյունավետություն գրանցել։Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին իր հերթին մատնանշել է զբոսաշրջային հոսքի աճն ու դինամիկան։Նա ընդգծել է այն հնարավորությունները, որ Վրաստանն ունի Եվրոպայից էլեկտրաէներգիայի տարանցման և վաճառքի առումով։Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/19/4841920_0:0:1533:1150_1920x0_80_0_0_ee33841ed64744fcae88e4a51376d8f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահման, վրաստանի հանրապետություն, հայաստան
սահման, վրաստանի հանրապետություն, հայաստան
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայ-վրացական սահմանի հատման պարզեցումը երկու երկրների քաղաքացիներին էլ ավելի կմերձեցնի և կամրապնդի միջանձնային փոխգործակցությունը։
Այս մասին Երևանում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշլին, հաղորդում է վրացական «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հանրային հեռուստաալիքը։
Ավելի վաղ Երևանում, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի երկու երկրների քաղաքացիները միջպետական սահմանը կարող են հատել էլեկտրոնային եղանակով։
«Հանձնաժողովը կարևոր հարթակ է, որը մի կողմից, հնարավորություն է տալիս գնահատել երկրների միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ապագայի պլաններ նախանշել փոխգործակցության ամրապնդման համար»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով` հանձնաժողովներն օգնում են համապատասխան գերատեսչություններին էլ ավելի մեծ արդյունավետություն գրանցել։
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին իր հերթին մատնանշել է զբոսաշրջային հոսքի աճն ու դինամիկան։
Նա ընդգծել է այն հնարավորությունները, որ Վրաստանն ունի Եվրոպայից էլեկտրաէներգիայի տարանցման և վաճառքի առումով։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն: