https://arm.sputniknews.ru/20230112/sadrich-hajtararutjunnery-der-klinen-zakharvovan-alievi-artahajtutjan-masin-53741509.html
Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Զախարովան` Ալիևի արտահայտության մասին
Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Զախարովան` Ալիևի արտահայտության մասին
Sputnik Արմենիա
Հարավային Կովկասում տարբեր շահեր են բախվում և շատ ուժեր են ներգրավված։ Այդ պատճառով էլ բազմաթիվ սադրիչ արտահայտություններ են լինում։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T16:12+0400
2023-01-12T16:12+0400
2023-01-12T16:12+0400
մարիա զախարովա
իլհամ ալիև
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
ռուսաստան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53734985_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f5bdb51b9f84b9e0840b39a36c9683a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը։Ալիևն օրերս տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր, եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը ճիշտ կհամարի։Լրագրողը Զախարովայից հետաքրքրվեց` արդյոք Ալիևի սպառնալիքները հետևանք չեն այն բանի, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցները հստակ քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային։Զախարովան ի պատասխան նշեց, որ Մոսկվայից հստակ արձագանքներ շատ են եղել։ Եվ այս առումով ռուսական կողմը կցանկանար հասկանալ հայկական կողմի «հստակ արձագանքը» շատ հիմնարար հարցերի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով` այստեղից պետք է սկսել:Ավելի վաղ Զախարովան իր մեկնաբանության մեջ ասել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, և դա արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։Ալմա Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53734985_283:0:1723:1080_1920x0_80_0_0_7809223dbffa88c870fdd48877275c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, իլհամ ալիև, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, ռուսաստան, տեսանյութեր, видео
մարիա զախարովա, իլհամ ալիև, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, ռուսաստան, տեսանյութեր, видео
Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Զախարովան` Ալիևի արտահայտության մասին
Հարավային Կովկասում տարբեր շահեր են բախվում և շատ ուժեր են ներգրավված։ Այդ պատճառով էլ բազմաթիվ սադրիչ արտահայտություններ են լինում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը։
Ալիևն օրերս տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր, եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը ճիշտ կհամարի։
«Այդպիսի մարդիկ, նման հայտարարություններ քիչ չեն լինի։ Դրանք շատ են եղել և դեռ կշարունակվեն։ Դուք գիտեք, թե քանի ուժ է ներգրավված, որքան շահեր են բախվում, որքան կողմեր էլ` պայքարում։ Դուք դա լավ գիտեք, գիտեն նաև տարածաշրջանում։ Այդ պատճառով էլ շատ հայտարարություններ կլինեն»,– ասել է դիվանագետը։
Լրագրողը Զախարովայից հետաքրքրվեց` արդյոք Ալիևի սպառնալիքները հետևանք չեն այն բանի, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցները հստակ քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային։
Զախարովան ի պատասխան նշեց, որ Մոսկվայից հստակ արձագանքներ շատ են եղել։ Եվ այս առումով ռուսական կողմը կցանկանար հասկանալ հայկական կողմի «հստակ արձագանքը» շատ հիմնարար հարցերի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով` այստեղից պետք է սկսել:
«ՀԱՊԿ-ից արձագանք եղել է։ Ես չեմ կարող այն անորոշ անվանել։ Եթե այն չի համընկել կարգավորման մեջ ներգրավված մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դա չի նշանակում, որ անորոշ արձագանք է եղել։ Կան կողմերի պայմանավորվածություններ, և նախանշված է գործողությունների ծրագիր։ Դրանցից հեռանալ պետք չէր»,– նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Զախարովան իր մեկնաբանության մեջ
ասել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, և դա արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։
Ալմա Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացում։