https://arm.sputniknews.ru/20230112/pashinjany-lghin-kvoch-e-anum-khusapel-hajtararutjunneric-ev-banakcel-adrbejani-het-53721172.html
Փաշինյանը ԼՂ–ին կոչ է անում խուսափել հայտարարություններից և բանակցել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ԼՂ–ին կոչ է անում խուսափել հայտարարություններից և բանակցել Ադրբեջանի հետ
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են... 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T11:33+0400
2023-01-12T11:33+0400
2023-01-12T11:56+0400
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432178_0:96:1600:996_1920x0_80_0_0_fd3034f62647fdcd3ba2942812ba628a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված խնդրի լուծման համար Լեռնային Ղարաբաղի իշխանությանն ու ժողովրդին կոչ է անում խուսափել քաղաքական հայտարարություններից։Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարություն է ընդունվել, որում ասվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:Նա նաև նշեց, որ ԼՂ–ի իշխանության ու Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի ԼՂ–ն թույլ չտա իրեն մեղադրել կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։«Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար»,– ասաց Փաշինյանը։Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ վարչապետը հայտարարեց, որ դիվանագիտական կառույցները պետք է կրկնապատկեն ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելու ջանքերը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432178_1:0:1422:1066_1920x0_80_0_0_8ad63bf27664416e2fdfa0316c3a457f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
Փաշինյանը ԼՂ–ին կոչ է անում խուսափել հայտարարություններից և բանակցել Ադրբեջանի հետ
11:33 12.01.2023 (Թարմացված է: 11:56 12.01.2023) Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված խնդրի լուծման համար Լեռնային Ղարաբաղի իշխանությանն ու ժողովրդին կոչ է անում խուսափել քաղաքական հայտարարություններից։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ
հայտարարություն է ընդունվել, որում ասվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
«Առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»,– հայտարարեց Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նա նաև նշեց, որ ԼՂ–ի իշխանության ու Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի ԼՂ–ն թույլ չտա իրեն մեղադրել կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։
«Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար»,– ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ վարչապետը հայտարարեց, որ դիվանագիտական կառույցները պետք է կրկնապատկեն ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելու ջանքերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։