https://arm.sputniknews.ru/20230112/kalanqi-tak-gtnvvogh-stepan-galstjani-arvoghjakan-vitshaky-vatacel-e-pastaban-53734328.html
Կալանքի տակ գտնվող Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է. փաստաբան
Կալանքի տակ գտնվող Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է. փաստաբան
Sputnik Արմենիա
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի մոտ խրոնիկ հիվանդությունները գլուխ են բարձրացրել։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T15:20+0400
2023-01-12T15:20+0400
2023-01-12T15:25+0400
հայաստան
ստեփան գալստյան
փաստաբան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42925788_0:0:1601:901_1920x0_80_0_0_d5378aec50f5a371daaa33a811cd3f48.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով», այժմ նա գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելուԸստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42925788_0:0:1423:1067_1920x0_80_0_0_7124cba1b10a62c3b20ff052827e3575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստեփան գալստյան, փաստաբան, կալանք
հայաստան, ստեփան գալստյան, փաստաբան, կալանք
Կալանքի տակ գտնվող Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է. փաստաբան
15:20 12.01.2023 (Թարմացված է: 15:25 12.01.2023) Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի մոտ խրոնիկ հիվանդությունները գլուխ են բարձրացրել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
«Գալստյանի մոտ խրոնիկ հիվանդությունները շարունակաբար գլուխ են բարձրացնում, և այս պահին էլ որոշ սրացումներ կան։ Նրա ինքնազգացողությունը վատ է, ինչի համար էլ դիմել ենք, որպեսզի նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով», այժմ նա գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: