https://arm.sputniknews.ru/20230112/hajastann-u-vrastany-unen-pvokhymbrnum-pashinjany-anvtangajin-ev-qaghaqakan-harceri-masin-53752932.html
Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում. Փաշինյանը՝ անվտանգային և քաղաքական հարցերի մասին
Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում. Փաշինյանը՝ անվտանգային և քաղաքական հարցերի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են երկրների միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին... 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T18:37+0400
2023-01-12T18:37+0400
2023-01-12T18:40+0400
նիկոլ փաշինյան
իրակլի ղարիբաշվիլի
հայաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53749300_0:0:1670:940_1920x0_80_0_0_39a14c7d94d49832536af6acac2df18e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերում Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում։ Այսօր Երևանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա վստահություն է հայտնել, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն:Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 70%-ովՆշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53749300_62:0:1546:1113_1920x0_80_0_0_f3d91f7acb6f1786d4bd560ecc2d0377.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի, հայաստան, վրաստանի հանրապետություն
նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի, հայաստան, վրաստանի հանրապետություն
Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում. Փաշինյանը՝ անվտանգային և քաղաքական հարցերի մասին
18:37 12.01.2023 (Թարմացված է: 18:40 12.01.2023) Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են երկրների միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերում Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում։ Այսօր Երևանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականից մինչև օրս միջկառավարական հանձնաժողովի արդեն երեք նիստ է գումարվել: Սա նշանակում է, որ կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարևոր ձևաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը»,– ասել է ՀՀ վարչապետը:
Նա վստահություն է հայտնել, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:
Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն: