00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հաշվետվությունը կներկայացվի ԵԽԽՎ նստաշրջանում

© Sputnik / Доминик Бутен / Անցնել մեդիապահոցԵԽԽՎ
ԵԽԽՎ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
ԵԽԽՎ
Բաժանորդագրվել
Զեկույցի ամփոփագրում, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում, նշվում է, որ Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հաշվետվությունը կներկայացվի ԵԽԽՎ-ի՝ 2023 թվականի ձմեռային լիագումար նստաշրջանում։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում։
Զեկույցը կներկայացվի Եվրոպայի Խորհրդի տարածքում կոնֆլիկտային տարածաշրջաններում ԵԽԽՎ մոնիտորինգի մասին ամփոփ զեկույցի շրջանակում: Զեկույցի ամփոփագրում նշվում է, որ Հայաստանի հարցով զեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորյանա Օբերգը (Շվեդիա), ինչպես նաև Ադրբեջանի հարցով զեկուցողներ Յեն Լիդել-Գրեյնջերը (Մեծ Բրիտանիա) և Լիզա Քրիստոֆերսենը (Նորվեգիա) շարունակել են հետևել իրադարձությունների զարգացմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին նոր բախումներ են գրանցվել։ Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ տանող գազատարը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Ադրբեջանը հրաժարվել է վնասված հատվածի հասանելիություն տալ Հայաստանին։ 10 օր անց գազամատակարարումը վերականգնվել է։
Մեկ շաբաթ անց՝ մարտի 24-ին, հրադադարի մասին համաձայնագիրը խախտվել է, իսկ ադրբեջանական զորքերը շարժվել են դեպի ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է, որ Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է հրադադարը։
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան
Սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական զինված ուժերը հարձակում են ձեռնարկել սահմանի երկայնքով և առաջ շարժվել դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք՝ օգտագործելով հրետանի և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ հարվածները հասցվել են հայկական կողմի «լայնածավալ սադրանքներից» հետո (չակերտները բնօրինակում են․ խմբ.):
Հոկտեմբերի 10-ին մոնիտորինգային կոմիտեի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ն քննարկումներ է անցկացրել սեպտեմբերյան բախումների և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների վրա հարվածների հարցերի շուրջ:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին անհապաղ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և ազատ արձակել պահվող ռազմագերիներին:
Ադրբեջանը 30 տարում Հայաստանից ավելի քան 70 ք/կմ տարածք է օկուպացրել. Փաշինյան
Լրահոս
0