https://arm.sputniknews.ru/20230112/gegharvesti-u-marzakan-dprvocneri-usucichnern-aprilic-atestavvorum-kancnen-53722100.html
Գեղարվեստի ու մարզական դպրոցների ուսուցիչներն ապրիլից ատեստավորում կանցնեն
Գեղարվեստի ու մարզական դպրոցների ուսուցիչներն ապրիլից ատեստավորում կանցնեն
Sputnik Արմենիա
Ատեստավորման առաջին փուլին կկարողանան մասնակցել դաշնամուրի, սոլֆեջոյի, երաժշտական գրականության առարկաների ուսուցիչները, ինչպես նաև ազատ ոճի ու հունահռոմեական... 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T11:53+0400
2023-01-12T11:53+0400
2023-01-12T12:12+0400
հայաստան
ժաննա անդրեասյան
դպրոց
ատեստավորում
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/28/20/282020_0:150:3111:1900_1920x0_80_0_0_f6df5d268187006ecf628c79bd89276a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ստեղծագործական կենտրոնների, երաժշտական ու մարզական դպրոցների ուսուցիչները ևս հնարավորություն կստանան կամավոր ատեստավորում անցնելու և ավելի բարձր աշխատավարձ ստանալու։Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է անհետաձգելի կարգով փոփոխություններ կատարել ՀՀ «Կրթության մասին» օրենքում։Այսօր ՀՀ կառավարության նիստում օրենքի փոփոխության նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արտադպրոցական կազմակերպությունների մեծ մասը համայնքային են, ուստի կախված համայնքից, դրանց ուսուցիչների, մարզիչների աշխատավարձերը շատ տարբեր են։Նա նաև հայտնեց, որ ատեստավորման կարգն ու հարցաշարերն այժմ մշակման փուլում են։ Ատեստավորումն իրականացվելու է առանձին փուլերով։ Առաջին փուլին կկարողանան մասնակցել դաշնամուրի, սոլֆեջոյի, երաժշտական գրականության առարկաների ուսուցիչները, մարզաձևերից` ազատ ոճի ու հունահռոմեական ըմշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։Նախարարի խոսքով՝ այս մասնագետները մարտից արդեն հնարավորություն կունենան դիմելու ատեստավորման համար։ Ապրիլին կսկսվի ատեստավորումը, իսկ ատեստավորման անհրաժեշտ արդյունքներ ցույց տված մասնագետների հավելավճարները կսկսեն վճարել մայիսից։Անդրեասյանը շեշտեց, որ նախկինում այս ոլորտում նման բան չի իրականացվել։Իսկ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին ու գրեթե փոփոխության չի ենթարկվել։Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն: Երևանում սպորտային կազմակերպություններից 12-ը գործել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 3-ը` վարչական շրջանների, 6-ը՝ «Հայաստան» մարզական միության, 2-ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ–ի ենթակայությամբ։ Սպորտային կազմակերպություններում մարզվել է 42 980 մարզիկ, նրանցից 7516-ը՝ աղջիկներ։ՀՀ կառավարության նիստում քննարկվելուց հետո «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը դրական եզրակացության արժանացավ ու առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։Դպրոցների տնօրեններն իրենց պարտականությունների մի մասը կհանձնեն որևէ իրավաբանական անձի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/28/20/282020_190:0:2921:2048_1920x0_80_0_0_6873a9c264446ab2943c939309b789ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ժաննա անդրեասյան, դպրոց, ատեստավորում, աշխատավարձ
հայաստան, ժաննա անդրեասյան, դպրոց, ատեստավորում, աշխատավարձ
Գեղարվեստի ու մարզական դպրոցների ուսուցիչներն ապրիլից ատեստավորում կանցնեն
11:53 12.01.2023 (Թարմացված է: 12:12 12.01.2023) Ատեստավորման առաջին փուլին կկարողանան մասնակցել դաշնամուրի, սոլֆեջոյի, երաժշտական գրականության առարկաների ուսուցիչները, ինչպես նաև ազատ ոճի ու հունահռոմեական ըմշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ստեղծագործական կենտրոնների, երաժշտական ու մարզական դպրոցների ուսուցիչները ևս հնարավորություն կստանան կամավոր ատեստավորում անցնելու և ավելի բարձր աշխատավարձ ստանալու։
Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է անհետաձգելի կարգով փոփոխություններ կատարել ՀՀ «Կրթության մասին» օրենքում։
Այսօր ՀՀ կառավարության նիստում օրենքի փոփոխության նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արտադպրոցական կազմակերպությունների մեծ մասը համայնքային են, ուստի կախված համայնքից, դրանց ուսուցիչների, մարզիչների աշխատավարձերը շատ տարբեր են։
«Մենք նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանանք վարձատրություննների չափերն ավելի համահարթ մոտեցման տանել։ Հետևաբար պլանավորում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով»,– ասաց նախարարը։
Նա նաև հայտնեց, որ ատեստավորման կարգն ու հարցաշարերն այժմ մշակման փուլում են։ Ատեստավորումն իրականացվելու է առանձին փուլերով։ Առաջին փուլին կկարողանան մասնակցել դաշնամուրի, սոլֆեջոյի, երաժշտական գրականության առարկաների ուսուցիչները, մարզաձևերից` ազատ ոճի ու հունահռոմեական ըմշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։
Նախարարի խոսքով՝ այս մասնագետները մարտից արդեն հնարավորություն կունենան դիմելու ատեստավորման համար։ Ապրիլին կսկսվի ատեստավորումը, իսկ ատեստավորման անհրաժեշտ արդյունքներ ցույց տված մասնագետների հավելավճարները կսկսեն վճարել մայիսից։
Անդրեասյանը շեշտեց, որ նախկինում այս ոլորտում նման բան չի իրականացվել։
Իսկ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին ու գրեթե փոփոխության չի ենթարկվել։
«Մենք այսօրվա դրությամբ ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը` Երևանում, 190-ը՝ ՀՀ մարզերում։ Այդ կենտրոններում սովորում են 48 823 երեխաներ։ Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասավանդում են 5099 ուսուցիչներ, սպորտային կազմակերպություններում աշխատում են 4 100–ից ավելի մարզիչներ»,– հայտնեց նախարարը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն: Երևանում սպորտային կազմակերպություններից 12-ը գործել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 3-ը` վարչական շրջանների, 6-ը՝ «Հայաստան» մարզական միության, 2-ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ–ի ենթակայությամբ։ Սպորտային կազմակերպություններում մարզվել է 42 980 մարզիկ, նրանցից 7516-ը՝ աղջիկներ։
ՀՀ կառավարության նիստում քննարկվելուց հետո «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը դրական եզրակացության արժանացավ ու առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։