https://arm.sputniknews.ru/20230112/dprvocneri-tnorennern-irenc-partakanutjunneri-mi-masy-khandznen-voreve-iravabanakan-andzi-53719595.html
Դպրոցների տնօրեններն իրենց պարտականությունների մի մասը կհանձնեն որևէ իրավաբանական անձի
Դպրոցների տնօրեններն իրենց պարտականությունների մի մասը կհանձնեն որևէ իրավաբանական անձի
Sputnik Արմենիա
Ուսումնական մասով կշարունակեն զբաղվել տնօրենները, իսկ վարչատնտեսականը կպատվիրակվի մասնավոր կառավարիչներին։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T11:43+0400
2023-01-12T11:43+0400
2023-01-12T11:43+0400
հայաստան
դպրոց
տնօրեն
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:151:1600:1051_1920x0_80_0_0_38704e8c47038dc0249960817bf68627.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Դպրոցների վարչատնտեսական գործընթացի կառավարումն այսուհետ կկատարեն ոչ թե դպրոցների տնօրենները, այլ մասնավոր կազմակերպությունները։ Հանրակրթական հաստատությունների կառավարման նոր մոդելին վերաբերող կարգն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։Կարգի գործարկմամբ դպրոցի կառավարման գործընթացը փաստորեն կբաժանվի երկու մասի` ուսումնական և վարչատնտեսական:Ուսումնական մասով կշարունակեն զբաղվել տնօրենները, իսկ վարչատնտեսականը կպատվիրակվի մասնավոր կառավարիչներին։Վարչատնտեսական գործընթացի կառավարումը մասնավորին պատվիրակելու դեպքում դպրոցի ղեկավարությունը, որոշման հեղինակների համոզմամբ, կազատվեն ավելորդ գործառույթներից ու կկարողանան առավել որակյալ կազմակերպել ուսումնական գործընթացը։Նշենք, որ կառավարության այսօր ընդունած որոշումը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունված փոփոխությունների համատեքստում է, որով արդեն իսկ նախատեսվել էր պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու դրույթը։Ըստ նախորդ որոշման՝ դպրոցի կառավարման նոր կարգը ուժի մեջ պետք է մտներ 2023թ–ի հունվարի 1-ից։ Սակայն կառավարության որոշման ուշացման պատճառով այն կսկսի գործել փոքր–ինչ ուշ։ՀՀ վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2022թ–ի կատարողականը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:0:1600:1200_1920x0_80_0_0_00f2a3a7a5dc19e55e5ecb7fd20281fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, տնօրեն, հհ կառավարություն
հայաստան, դպրոց, տնօրեն, հհ կառավարություն
Դպրոցների տնօրեններն իրենց պարտականությունների մի մասը կհանձնեն որևէ իրավաբանական անձի
Ուսումնական մասով կշարունակեն զբաղվել տնօրենները, իսկ վարչատնտեսականը կպատվիրակվի մասնավոր կառավարիչներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Դպրոցների վարչատնտեսական գործընթացի կառավարումն այսուհետ կկատարեն ոչ թե դպրոցների տնօրենները, այլ մասնավոր կազմակերպությունները։ Հանրակրթական հաստատությունների կառավարման նոր մոդելին վերաբերող կարգն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Կարգի գործարկմամբ դպրոցի կառավարման գործընթացը փաստորեն կբաժանվի երկու մասի` ուսումնական և վարչատնտեսական:
Ուսումնական մասով կշարունակեն զբաղվել տնօրենները, իսկ վարչատնտեսականը կպատվիրակվի մասնավոր կառավարիչներին։
«Մեր երկրում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը: Դպրոցն ունի տնօրենի տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ, և բոլոր գործընթացներին տնօրենը մասնակցում է: Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են պահանջում, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով կազմակերպելու, գնահատելու և վերահսկելու ուսումնական գործընթացը դպրոցում: Այս դեպքում աշխատանքն իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքերի գծով տեղակալը, որի պարտականությունները շատ դեպքերում համընկնում են տնօրենի պարտականությունների հետ»,– ասված է կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ։
Վարչատնտեսական գործընթացի կառավարումը մասնավորին պատվիրակելու դեպքում դպրոցի ղեկավարությունը, որոշման հեղինակների համոզմամբ, կազատվեն ավելորդ գործառույթներից ու կկարողանան առավել որակյալ կազմակերպել ուսումնական գործընթացը։
Նշենք, որ կառավարության այսօր ընդունած որոշումը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունված փոփոխությունների համատեքստում է, որով արդեն իսկ նախատեսվել էր պետական ուսումնական հաստատություններում
վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու դրույթը։
Ըստ նախորդ որոշման՝ դպրոցի կառավարման նոր կարգը ուժի մեջ պետք է մտներ 2023թ–ի հունվարի 1-ից։ Սակայն կառավարության որոշման ուշացման պատճառով այն կսկսի գործել փոքր–ինչ ուշ։