00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում 1000-ից ավել երեխա զրկվել է Երևանում բուժօգնություն ստանալուց. Մուսայելյան

© Sputnik / Armine AleksanyanՍտեփանակերտի հանրապետական ԲԿ
Ստեփանակերտի հանրապետական ԲԿ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Ստեփանակերտի հանրապետական ԲԿ
Բաժանորդագրվել
Լաչինը փակ լինելու հետևանքով կիսված ընտանիքներում եղել է դեպք, երբ երեխան նեղացել է ծնողից, չի խոսել հետը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախում կան երեխաներ, որոնք տարբեր հիվանդություններ ունեն. նրանք պարբերաբար ՀՀ էին մեկնում և ստանում համապատասխան բուժօգնություն։ «Արցախ: Շրջափակման մեկ ամիս»՝ Ստեփանակերտ-Երևան տեսակամրջի ժամանակ այսօր հայտնեց Ստեփանակերտի հանրապետական ԲԿ–ի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Կան երեխաներ, որոնք պարբերաբար գնում էին ՀՀ և բուժօգնություն ստանում։ 93 երեխա ունեն բրոնխիալ ասթմա, 66 երեխա` պարբերական հիվանդություններ, 88 երեխա` էպիլեպսիա, 16 երեխա` շաքարային դիաբետ, իսկ 847 երեխա էլ սրտի բնածին արատ ունի։ 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո այս երեխաները զրկված են ՀՀ մեկնելուց»,–ասաց Մուսայելյանը։
Նա հայտնեց, որ 10-ից ավելի բժիշկներ են մեկնել ՀՀ և բլոկադայի պատճառով չեն կարողանում հետ վերադառնալ, ու դա կադրային խնդիրներ է առաջացնում։
Միաժամանակ, Արցախի ԱԺ պատգամավոր, 4 երեխաների մայր Էլեոնորա Ավանեսյանն էլ իր հերթին հայտնեց` կիսված ընտանիքներում եղել են դեպքեր, երբ երեխան խռովել է ծնողից և դադարել նրա հետ խոսել։ Նրա խոսքով` իրականում սա բավականին լուրջ խնդիր է և ծանր հետևանքներ կունենա։ Ավանեսյանը նշեց, որ երեխաների մետ հուսալքություն կա և չգիտեն` երբ կհանդիպեն իրար։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0