00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղղակի ներդրումները Հայաստանում ավելացել են, կեսից ավելին Ռուսաստանից են

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОтделение Сбербанка в Казани
Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Բաժանորդագրվել
Դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը ավանդաբար Ռուսաստանն է։ 2022-ի հունվար –սեպտեմբերին կապիտալի շարժի արդյունքում Հայաստանում է մնացել շուրջ 46.5 մլրդ դրամ գումար։
2022թ–ի հունվար–սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 112 մլրդ 811 մլն դրամ, իսկ տարբեր խողովակներով Հայաստան մուտք գործած ու դուրս եկած գումարների տարբերությունը կազմել է 75 մլրդ 533 մլն դրամ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2021թ–ի համեմատ դրամական ներհոսքը դեպի Հայաստան նվազել է 80 մլրդ 863 մլն դրամով, իսկ ուղղակի ներդրումների ծավալը 23 մլրդ 883 մլն դրամով ավելացել է։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում օտարերկրյա ներդրումների ավելացումը պայմանավորեց 2022թ–ին աշխարհում ստեղծված անորոշությունների ֆոնին Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր աճով, ինչը դրական ազդակ է եղել ներդրողների համար։
Ինչ վերաբերում է տարվա ընթացքում Հայաստանից ավելի քան 80.8 մլրդ դրամի կապիտալի արտահոսքին, Հայկ Բեջանյանը չբացառեց, որ դրանք ոչ միայն Հայաստանից հեռացած անհատների կամ կազմակերպությունների միջոցներ են, այլև Հայաստանից արտերկրում կատարված կապիտալ ներդրումներ։
«Հնարավոր է, որ նույնիսկ ՀՀ ինչ–որ կազմակերպություն պարզապես ներդրում իրականացնի այլ երկրում կամ այլ երկրի ներդրումային կազմակերպությունների կողմից ֆինանսական որոշակի գործառնություններ իրականացնի։ Այդ հոսքերը` մի երկրից մյուսը, նորմալ երևույթ են։ Դրանք բնական երևույթ են ամբողջ աշխարհում, ու կարիք չկա դրանց պրոբլեմատիկ աչքով նայելու։ Նույնիսկ այն երկրները, որոնք զարգացած ֆինանսական շուկաներ ունեն, շատ ավելի մեծ ֆինանսական հոսքեր են ունենում, ու այդ հոսքերի միջև բալանսը շատ հաճախ փոփոխվում ու տատանվում է»,– ասաց Բեջանյանը։
Պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ 2022–ի Հայաստանից կապիտալի ամենամեծ արտահոսքը եղել է դեպի Նիդեռլանդներ։ Տարվա 9 ամիսների տվյալներով Հայաստանից Նիդեռլանդներ է գնացել 32 մլրդ 269 մլն դրամ, որից 20 մլրդ 246 մլն–ը` ուղղակի ներդրումներ։
Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին է փոխանցել Հյուսիս–Հարավի կառուցման հերթական վարկը
Իսկ դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը ավանդաբար Ռուսաստանն է։ 2022-ի հունվար –սեպտեմբերին կապիտալի շարժի արդյունքում Հայաստանում է մնացել շուրջ 46.5 մլրդ դրամ գումար։ Իսկ ՌԴ–ից Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները կազմել են 59.8 մլրդ։
Համեմատության համար նշենք, որ 2021թ–ին ՌԴ–ից Հայաստան կապիտալի շարժի դրական մնացորդը եղել է 10.1 մլրդ դրամ, իսկ ներդրումների ծավալը 7.7 մլրդ դրամի բացասական մնացորդ է ունեցել։
Հատկանշական է, որ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան կապիտակի ներհոսքը մասնագետները հիմնականում պայմանավորում էին մասնավոր փոխանցումների ու ՏՏ ոլորտի ընկերությունների` Հայաստան տեղափոխվելու հանգամանքով։
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով, սակայն, ստացվում է, որ ՌԴ–ից Հայաստանում կատարված ներդրումները հիմնականում ուղղվել են ՌԴ–ի համար մեր երկրում արդեն ավանդական համարվող ուղղություններին։ Այսպես` պաշտոնական վիճակագրության համաձայն, ՌԴ–ն իր 59.8 մլրդ դրամի ներդրումներից 44.7 մլրդը կատարել է մետաղական հանքաքարի արդյունահանման բնագավառում, 12. 4 մլրդ–ը` էլեկտրականության, գազի մատակարարման ոլորտում։

«Վիճակագրության այս բացվածքից պարզ է դառնում, որ ՌԴ–ից հոսքերի ավելացումը հիմնականում կատարվել է դրամական փոխանցումների մակարդակում, -նկատում է Հայկ Բեջանյանը,- Եվ երբ խոսում ենք օտարարերկրյա քաղաքացիների հոսքից մեր երկիր ու դրա արդյունքում տնտեսության զարգացումից, սա մեզ մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ իրականում այդ հոսքերը չեն ուղղորդվում դեպի տնտեսության իրական հատված։ Շատ է խոսվում նաև ՏՏ ոլորտի ընկերություններ հիմնելու մասին։ Բայց վիճակագրական տվյալները ևս վկայում են, որ այդ ոլորտում մենք ցուցանիշների կտրուկ ավելացման ականատես չենք լինում»։

Պաշտոնական վիճակագրությունը բավական մեծ աշխուժացում է արձանագրել ավիափոխադրումների ոլորտում։ Այստեղ 2022-ի 9 ամիսների ընթացքում 13 մլրդ 730 մլն դրամի օտարերկրյա ներդրումներ են իրականացվել, ինչը շուրջ 4 մլրդ–ով գերազանցում է 2021թ–ի ներդրումների ծավալը։
«Ավիափոխադրումների ոլորտում կատարված ներդրումները նաև իրենցից ենթադրում են ենթակառուցվածքների զարգացում, ինչը հետագա տնտեսական զարգացման համար բավական կարևոր գործոն կարող է հանդիսանալ»,– նկատում է տնտեսագետը։
Մարդիկ իրենց հետ աշխատատեղեր են բերել. Քերոբյանը` վիրտուալ ու իրական ներդրումների մասին
Նշենք, որ վիճակագրական կոմիտեի զեկույցի համաձայն, այս ոլորտի առաջատարը Արգենտինան է` ավելի քան 11 մլրդ դրամի ներդրումով։ Հարկ է հիշել, որ Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայնների կառավարումը մինչև 2031թ–ը կոնցեսիոն կառավարման են հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ու Արգենտինայում գրանցված «Աէռոպուերտոս Արխենտինա 2000» ընկերությանը։
Երկրորդ խոշոր ներդրողն այս տարի Արաբական միացյալ էմիրություններն է` 2 մլրդ 162 մլն դրամով։ Այս ներդրումը թերևս պայմանավորված է Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna»-ընկերության գործունեության հետ, որի համասեփականատերը «Էյր Արաբիան» ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ԱՆԻՖ-ն են։
Հայաստանյան ներդրումների մեջ, ինչպես նախկինում, այնպես էլ 2022թ–ին բավական մեծ տեղ են զբաղեցնում օֆշորային գոտիներ հանդիսացող երկրները` Վիրջինյան կղզիները, Կայմանյան կղզիները, Կիպրոսը և այլն։
Այս երկրներում գրանցված կազմակերպությունները ներկայացված են հիմնականում ՀՀ անշարժ գույքի, հյուրանոցային բիզնեսի, մեծածախ առևտրի շուկաներում, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ։
Թե իրականում ինչ ընկերություններ են սրանք` արտասահմանյան, թե արտերկրում գրանցված հայակական, մեր զրուցակիցը դժվարացավ ասել` հավելելով, որ այդ գաղտնիությունը հենց օֆշորային քաղաքականության հիմքն է։
Այդուհանդերձ, Հայկ Բեջանյանը շեշտեց, որ օֆշորային երկրներում գրանցված ընկերությունները ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ զարգացած երկրների ներդրումային վիճակագրության մեջ են զգալի տեսակարար կշիռ ունենում։
Նշենք, որ 2022–ի 9 ամիսներին Հայաստանից Վիրջինյան կղզիներ է փոխանցվել 20.9 մլն դրամ, Վիրջինյան կղզիներից Հայաստանում կատարվել է 1մլրդ 220 մլն դրամի ներդրում։ Կիպրոսից Հայաստանում 4 մլրդ դրամի ներդրում է արվել, Հայաստանից Կիպրոս է փոխանցվել 2 3 մլրդ դրամ։ Իսկ Կայմանյան կղզիներից Հայաստանում կատարվել է 401.4 մլն դրամի ներդրում, Հայաստանից 2022-ի 9 ամսում դեպի Կայմանյան կղզիներ կապիտալ դուրս չի բերվել։
Լրահոս
0