https://arm.sputniknews.ru/20230111/turqiaji-razmaodajin-uzhery-krkin-harvatsner-en-hascrel-iraqi-hjusisin-zlm-53704132.html
Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրկին հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսին. ԶԼՄ
Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրկին հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքական հարձակման թիրախ են դարձել Իրաքի հյուսիսում գտնվող շրջանները։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T19:20+0400
2023-01-11T19:20+0400
2023-01-11T19:21+0400
թուրքիա
իրաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554017_0:84:1600:984_1920x0_80_0_0_3ddc188be5651d8b2e3b72d7cf4176b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օբյեկտներին Իրաքի Դահուք նահանգում։ Տեղեկությունը հայտնում է SHAFAQ News պորտալը՝ հղում անելով ինքնավարության վարչակազմում իր աղբյուրին։Նշվում է, որ թուրքական հարձակման թիրախ են դարձել նահանգի հյուսիսում գտնվող շրջանները։ Հնարավոր զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:Հիշեցնենք՝ հունվարի 9-ին լրատվամիջոցը հայտնել էր, որ թուրքական ռազմաօդային ուժերը մի քանի ավիահարված են հասցրել ՔԱԿ-ի օբյեկտներին Դահուք նահանգից դեպի հյուսիս տեղակայված քրդական ինքնավարության շրջաններում։2020 թվականի նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն էր իրականացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում, որին մասնակցել էին ավելի քան 50 ինքնաթիռ և 20 ԱԹՍ։ Հարվածները հասցվել էին Անկարայի կողմից արգելված ՔԱԿ-ի տեղակայման վայրերին։«France 24» հեռուստաալիքը ՔԱԿ-ի մասին իր սյուժեում Թուրքիայի մի մասը «Քրդստան» է անվանել
թուրքիա
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554017_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ef94c015d55e969e59deac73bd35fdb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իրաք
Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրկին հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսին. ԶԼՄ
19:20 11.01.2023 (Թարմացված է: 19:21 11.01.2023) Թուրքական հարձակման թիրախ են դարձել Իրաքի հյուսիսում գտնվող շրջանները։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օբյեկտներին Իրաքի Դահուք նահանգում։ Տեղեկությունը հայտնում է
SHAFAQ News պորտալը՝ հղում անելով ինքնավարության վարչակազմում իր աղբյուրին։
Նշվում է, որ թուրքական հարձակման թիրախ են դարձել նահանգի հյուսիսում գտնվող շրջանները։ Հնարավոր զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին լրատվամիջոցը հայտնել էր, որ թուրքական ռազմաօդային ուժերը մի քանի ավիահարված են հասցրել ՔԱԿ-ի օբյեկտներին Դահուք նահանգից դեպի հյուսիս տեղակայված քրդական ինքնավարության շրջաններում։
2020 թվականի նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն էր իրականացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում, որին մասնակցել էին ավելի քան 50 ինքնաթիռ և 20 ԱԹՍ։ Հարվածները հասցվել էին Անկարայի կողմից արգելված ՔԱԿ-ի տեղակայման վայրերին։