https://arm.sputniknews.ru/20230111/inchu-e-hh-n-hrazharvum-hapk-zvoravarzhutjunneric-sejran-ohanjany-kaskatsner-uni-53689961.html
Ինչո՞ւ է ՀՀ-ն հրաժարվում ՀԱՊԿ զորավարժություններից․ Սեյրան Օհանյանը կասկածներ ունի
Ինչո՞ւ է ՀՀ-ն հրաժարվում ՀԱՊԿ զորավարժություններից․ Սեյրան Օհանյանը կասկածներ ունի
Sputnik Արմենիա
Օհանյանի կարծիքով` ՀԱՊԿ զորավարժությունները չհյուրընկալելու վերաբերյալ որոշումից ենթադրվում է, որ իշխանությունները պայմանավորվածություն ունեն հակառակորդի հետ։ 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T14:25+0400
2023-01-11T14:25+0400
2023-01-11T14:55+0400
հայաստան
սեյրան օհանյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737776_0:42:1600:942_1920x0_80_0_0_2a48184d384894949e0a2e808a5a245e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ–ի զորավարժությունների այլընտրանք այսօր գոյություն չունի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ` մեկնաբանելով ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունները չանցկացնելու որոշումը։Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն կայանա, քանի որ այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում։Ըստ նրա՝ այս որոշումից ենթադրվում է, որ իշխանությունները հակառակորդի հետ պայմանավորվածություն ունեն բանակը չհզորացնելու, չվերականգնելու վերաբերյալ, իսկ այդ զորավարժությունները միայն օգուտ կտային հայոց բանակին։«Եթե Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ մեր զինված ուժերը հրաժարվում են ամենաբարձր ուսուցման ձևից, որտեղ կատարելագործվում է դաշտային վարժվածությունը, պատրաստությունը պատերազմ մղելու, պաշտպանելու համար»,- նշեց Օհանյանը։Նախկին նախարարի խոսքով` զորավարժությունների անցկացման նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ–ի շրջանակում՝ նաև միջազգային փորձի փոխանակումը, հրամանատարների շտաբների զորքերի պատրաստության աստիճանի բարձրացումը։Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ՀԱՊԿ զորավարժություններ անցկացվել են և՛ Հայաստանում, և՛ տարբեր երկրներում, և ՀՀ ԶՈՒ–ն առաջատարներից մեկն է եղել տարածաշրջանում։ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737776_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e634404576a7db2e414f2f638d77e8bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեյրան օհանյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ
հայաստան, սեյրան օհանյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ
Ինչո՞ւ է ՀՀ-ն հրաժարվում ՀԱՊԿ զորավարժություններից․ Սեյրան Օհանյանը կասկածներ ունի
14:25 11.01.2023 (Թարմացված է: 14:55 11.01.2023) Օհանյանի կարծիքով` ՀԱՊԿ զորավարժությունները չհյուրընկալելու վերաբերյալ որոշումից ենթադրվում է, որ իշխանությունները պայմանավորվածություն ունեն հակառակորդի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ–ի զորավարժությունների այլընտրանք այսօր գոյություն չունի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ` մեկնաբանելով ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունները չանցկացնելու որոշումը։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
իր ասուլիսում հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն կայանա, քանի որ այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում։
«Մենք ՀԱՊԿ–ից դո՞ւրս ենք եկել, իհարկե` ոչ։ Այդպիսի բոլոր միջոցառումներն ընդհանրապես այս վիճակում պետք է օգտագործվեն մեր զինված ուժերի պատրաստականության, նրանց ունակությունների բարձրացման համար»,–ասաց Օհանյանը։
Ըստ նրա՝ այս որոշումից ենթադրվում է, որ իշխանությունները հակառակորդի հետ պայմանավորվածություն ունեն բանակը չհզորացնելու, չվերականգնելու վերաբերյալ, իսկ այդ զորավարժությունները միայն օգուտ կտային հայոց բանակին։
«Եթե Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ մեր զինված ուժերը հրաժարվում են ամենաբարձր ուսուցման ձևից, որտեղ կատարելագործվում է դաշտային վարժվածությունը, պատրաստությունը պատերազմ մղելու, պաշտպանելու համար»,- նշեց Օհանյանը։
Նախկին նախարարի խոսքով` զորավարժությունների անցկացման նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ–ի շրջանակում՝ նաև միջազգային փորձի փոխանակումը, հրամանատարների շտաբների զորքերի պատրաստության աստիճանի բարձրացումը։
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ՀԱՊԿ զորավարժություններ անցկացվել են և՛ Հայաստանում, և՛ տարբեր երկրներում, և ՀՀ ԶՈՒ–ն առաջատարներից մեկն է եղել տարածաշրջանում։