https://arm.sputniknews.ru/20230111/inchpes-e-pvokhvel-sevana-ltshi-makardaky-53652022.html
Ինչպես է փոխվել Սևանա լճի մակարդակը
Ինչպես է փոխվել Սևանա լճի մակարդակը
Sputnik Արմենիա
Սևանա լճի մակարդակի իջեցումն առաջին հերթին կապված է ջրի բացթողումների, ինչպես նաև կլիմայական առանձնահատկությունների հետ։ Մեկ տարվա ընթացքում լճի մակարդակը... 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T09:25+0400
2023-01-11T09:25+0400
2023-01-11T09:49+0400
ինֆոգրաֆիկա
սևան
սևանա լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53651524_200:63:1211:631_1920x0_80_0_0_1c826583ccb49691b8bc1be404c42c76.png
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Սևանա լճի մակարդակի փոփոխությունների տվյալները: Հունվարի 8-ի դրությամբ գրանցվել է հերթական նվազումը (1 սմ-ով)։ Այսպիսով՝ լճի մակարդակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 սմ-ով։Սևանա լճում ավելի անվտանգ կլինի. ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն2022 թվականի մարտից լճի մակարդակը սկսել էր բարձրանալ և ամենաբարձր նիշին էր հասել հունիսին՝ 1900.75 մետր։ Փորձագետներն այն ժամանակ փոփոխությունները բացատրում էին ջրի մեծ բացթողումների բացակայությամբ և Արփա-Սևան ջրատարի գործարկմամբ։ Սակայն ոռոգման նպատակով ջրառից ու կտրուկ տաքացումից հետո լճի մակարդակը կրկին սկսեց իջնել։ 2022 թվականի արդյունքներով ամենացածր մակարդակը գրանցվեց դեկտեմբերին՝ 1900.29 մետր։Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած՝ լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017թ.-ին ու շարունակվում է մինչև այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։Վերջին երկու տարում լճի մակարդակն ամենաբարձր մակարդակին հասել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր։Նախատեսվում է այս տարի ամռանը Սևանում ունենալ ևս 3 հանրային լողափ
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53651524_329:65:1081:629_1920x0_80_0_0_0960f28436d9f7616e007fef51a6cd44.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, սևան, սևանա լիճ
ինֆոգրաֆիկա, սևան, սևանա լիճ
Ինչպես է փոխվել Սևանա լճի մակարդակը
09:25 11.01.2023 (Թարմացված է: 09:49 11.01.2023) Սևանա լճի մակարդակի իջեցումն առաջին հերթին կապված է ջրի բացթողումների, ինչպես նաև կլիմայական առանձնահատկությունների հետ։ Մեկ տարվա ընթացքում լճի մակարդակը նվազել է 13 սմ-ով:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Սևանա լճի մակարդակի փոփոխությունների տվյալները: Հունվարի 8-ի դրությամբ գրանցվել է հերթական նվազումը (1 սմ-ով)։ Այսպիսով՝ լճի մակարդակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 սմ-ով։
2022 թվականի մարտից լճի մակարդակը սկսել էր բարձրանալ և ամենաբարձր նիշին էր հասել հունիսին՝ 1900.75 մետր։ Փորձագետներն այն ժամանակ փոփոխությունները բացատրում էին ջրի մեծ բացթողումների բացակայությամբ և Արփա-Սևան ջրատարի գործարկմամբ։ Սակայն ոռոգման նպատակով ջրառից ու կտրուկ տաքացումից հետո լճի մակարդակը կրկին սկսեց իջնել։ 2022 թվականի արդյունքներով ամենացածր մակարդակը գրանցվեց դեկտեմբերին՝ 1900.29 մետր։
Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։
Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած՝ լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017թ.-ին ու շարունակվում է մինչև այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։
Վերջին երկու տարում լճի մակարդակն ամենաբարձր մակարդակին հասել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր։