https://arm.sputniknews.ru/20230111/hh-varchapeti-hnchecrats-mi-sharq-pndumner-mtahvogutjunner-en-arajacrel-arcakhi-akh-53692931.html
ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ մտահոգություններ են առաջացրել. Արցախի ԱԽ
ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ մտահոգություններ են առաջացրել. Արցախի ԱԽ
Sputnik Արմենիա
Արցախի ԱԽ–ն հայտարարությամբ է հանդես եկել` ՀՀ իշխանություններին հորդորելով առաջնորդվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ... 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T16:02+0400
2023-01-11T16:02+0400
2023-01-11T16:06+0400
արցախ
հայաստան
նիկոլ փաշինյան
անվտանգության խորհուրդ
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53645707_0:0:1600:900_1920x0_80_0_0_ef48a33ced6d16aa6e9e2a04e687d8b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ Արցախի իշխանությունների մոտ առաջացրել են մտահոգություններ։ Նման հայտարարություն է ընդունվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքների թեմայով նիստին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:Նշվում է նաև, որ որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող հետ պահել պայքարը շարունակելու որոշումից:Միաժամանակ, հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ասուլիսին` ասելով, որ հնչեցված մտքերը հերթական անգամ փաստել են, որ ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում։«Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով»,–ասված է հայտարարության մեջ: Բանակցությունների ժամանակ ԼՂ ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. ՓաշինյանՆշվում է նաև, որ Արցախի ժողովուրդը և իշխանությունները վստահ են` աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատարել արցախցիների որոշմանը։ Միաժամանակ, ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, նա նշել էր, որ ՀՀ իշխանությունները բանակցությունների ընթացքում ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չեն ցուցաբերում։ Բացի այդ, վարչապետը նշել էր, թե այսօր էլ և երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Նրա խոսքով` Հայաստանը չէ, որ պետք է որոշի ԼՂ–ի հարցը, այլ Արցախի ժողովուրդը պետք է հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանության հետ։ Իսկ թե Փաշինյանի որ հայտարարությունը նկատի ունի Արցախի ԱԽ–ն` վերջինս չի մանրամասնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53645707_200:0:1400:900_1920x0_80_0_0_54219655b9925d77f39700dc13e861ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, նիկոլ փաշինյան, անվտանգության խորհուրդ, հայտարարություն
արցախ, հայաստան, նիկոլ փաշինյան, անվտանգության խորհուրդ, հայտարարություն
ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ մտահոգություններ են առաջացրել. Արցախի ԱԽ
16:02 11.01.2023 (Թարմացված է: 16:06 11.01.2023) Արցախի ԱԽ–ն հայտարարությամբ է հանդես եկել` ՀՀ իշխանություններին հորդորելով առաջնորդվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու դիրքորոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ Արցախի իշխանությունների մոտ առաջացրել են մտահոգություններ։ Նման հայտարարություն է ընդունվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված
Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքների թեմայով նիստին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:
«ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը: Գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող հետ պահել պայքարը շարունակելու որոշումից:
Միաժամանակ, հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ասուլիսին` ասելով, որ հնչեցված մտքերը հերթական անգամ փաստել են, որ ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում։
«Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով»,–ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Արցախի ժողովուրդը և իշխանությունները վստահ են` աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատարել արցախցիների որոշմանը։ Միաժամանակ, ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, նա նշել էր, որ ՀՀ իշխանությունները բանակցությունների ընթացքում ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չեն ցուցաբերում։
Բացի այդ, վարչապետը նշել էր, թե այսօր էլ և երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Նրա խոսքով` Հայաստանը չէ, որ պետք է որոշի ԼՂ–ի հարցը, այլ Արցախի ժողովուրդը պետք է հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանության հետ։ Իսկ թե Փաշինյանի որ հայտարարությունը նկատի ունի Արցախի ԱԽ–ն` վերջինս չի մանրամասնել։