00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էներգետիկ ոլորտում ֆինանսական կորուստների լուրին պետք է թերահավատորեն վերաբերվել. Պեսկով

© Sputnik / Владимир АстапковичԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի վերջի հրամանագրով արգելել է ռուսական նավթի և նավթամթերքների մատակարարումը, եթե կապալառուների հետ պայմանագրում ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնի առավելագույն շեմ է ենթադրվում:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Նավթի գների առավելագույն շեմ սահմանելու պատճառով Ռուսաստանի ենթադրյալ ֆինանսական կորուստների մասին եզրակացություններին պետք է թերահավատորեն վերաբերվել։ Համաշխարհային շուկաներում գների կանխատեսման հնարավորությունները շատ անորոշ են, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ էներգետիկայի ոլորտում հետազոտությունների Հելսինկյան կենտրոնը նավթի գնի առավելագույն շեմի պատճառով Ռուսաստանի կորուստները գնահատել էր 160 մլրդ եվրո, Հելսինկիում ակնկալում են, որ փետրվարի 5-ից՝ էմբարգոյի գործողության սկսվելուց հետո, այդ ցուցանիշը կաճի մինչև 280 մլրդ:
Պեսկովը պարզաբանել է, որ Ռուսաստանը դեռ չի բախվել ռուսական էներգառեսուրսների գների սահմանի խնդրին, բացի այդ, գործում է նախագահի հրամանագիրը ռուսական նավթի ու նավթամթերքների մատակարարումն արգելելու մասին, եթե կոնտրագենտների հետ պայմանագրում ուղղակի կամ անուղղակի գնի սահման է ենթադրվում:
«Եկեք չշտապենք»․ Դմիտրի Պեսկովը՝ ռազմական հաջողությունների մասին
Նա չի մեկնաբանել, թե էներգառեսուրսների որ զեղչն ընդունելի կլինի Կրեմլի կարծիքով։
Մեկնաբանելով G7-ի՝ Ռուսաստանից նավթամթերի գնի երկու սահմանաչափ կիրառելու մտադրության մասին հաղորդագրությունները՝ Պեսկովը նշել է, որ ամեն դեպքում Ռուսաստանն ամեն ինչ կանի էներգաշուկայում իր շահերը պաշտպանելու համար, և բոլոր սահմանափակող միջոցները հակազդեցության կհանդիպեն:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով G7-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ «Մեծ յոթնյակի» (G7) կոալիցիան ձգտելու է փետրվարին ռուսական նավթամթերքի գների երկու սահմանային մակարդակ սահմանել` մեկն այն ապրանքների համար, որոնք գնանշվում են հավելավճարով` նավթի նկատմամբ, մյուսը՝ զեղչով վաճառվող ապրանքների համար:
«Ռուսաստանը հավասարակշռելու է իր շահերը։ Դա կարելի է միանշանակ ասել։ Շուկան թույլ է տալիս դա անել», - ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանը նման գործողություններին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Արևմուտքի նավթային պատժամիջոցները։ Եվրամիությունը դադարել է ընդունել ծովով տեղափոխվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ դրա գների սահմանափակում են հաստատել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։
Պետք է 2 կողմի համաձայնությունը. Պեսկովը` ԼՂ–ում ՄԱԿ–ի ԱԽ խաղաղապահների տեղակայման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռուսական նավթ ու նավթամթերք մատակարարել այն օտարերկրյա անձանց, որոնց պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում է օգտագործել ԱՄՆ-ի և այլ երկրների սահմանած վերին շեմի ամրագրման մեխանիզմը:
Լրահոս
0