https://arm.sputniknews.ru/20230111/ekeq-chshtapenq-dmitri-peskvovy-razmakan-hajvoghutjunneri-masin-53687853.html
«Եկեք չշտապենք»․ Դմիտրի Պեսկովը՝ ռազմական հաջողությունների մասին
«Եկեք չշտապենք»․ Դմիտրի Պեսկովը՝ ռազմական հաջողությունների մասին
Sputnik Արմենիա
«Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարի ամբողջ տարածքը։ 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T14:00+0400
2023-01-11T14:00+0400
2023-01-11T14:09+0400
ուկրաինա
ռուսաստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_0:115:3073:1843_1920x0_80_0_0_b3f73913f55edd2123c90ac00e7b4dac.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողությունների հաջողությունների մասին հնարավոր կլինի խոսել գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի սահմանած հատուկ գործողության նպատակների իրականացումից հետո։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա ավելացրել է, որ մարտավարական հաջողությունները նույնպես շատ կարևոր են:«Դրանք բավական թանկ գնով են ձեռք բերվում։ Մեր մարտիկների ֆանտաստիկ հերոսության գնով։ Ուստի սա ևս մեկ առիթ է հպարտանալու մեր այն տղաներով, որոնքչեն խնայում իրենց կյանքն ու առողջությունը, որպեսզի մեզ պարգևեն այդ մարտավարական հաջողությունները», - ընդգծել է մամուլի քարտուղարը։Այսօր «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարի ամբողջ տարածքը: ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբն էլ հայտնել է Սոլեդարի շրջանում Պոդգորոդնոյե բնակավայրի ազատագրման մասին։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 320-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_61:0:2792:2048_1920x0_80_0_0_b7634e4b2c1483b14ac7b18361e1162f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, դմիտրի պեսկով
ուկրաինա, ռուսաստան, դմիտրի պեսկով
«Եկեք չշտապենք»․ Դմիտրի Պեսկովը՝ ռազմական հաջողությունների մասին
14:00 11.01.2023 (Թարմացված է: 14:09 11.01.2023) «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարի ամբողջ տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողությունների հաջողությունների մասին հնարավոր կլինի խոսել գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի սահմանած հատուկ գործողության նպատակների իրականացումից հետո։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եկեք չշտապենք։ Սպասենք պաշտոնական հայտարարություններին։ Այնտեղ առաջխաղացման դրական դինամիկա կա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Սոլեդարի ազատագրումը։
Նա ավելացրել է, որ մարտավարական հաջողությունները նույնպես շատ կարևոր են:
«Դրանք բավական թանկ գնով են ձեռք բերվում։ Մեր մարտիկների ֆանտաստիկ հերոսության գնով։ Ուստի սա ևս մեկ առիթ է հպարտանալու մեր այն տղաներով, որոնքչեն խնայում իրենց կյանքն ու առողջությունը, որպեսզի մեզ պարգևեն այդ մարտավարական հաջողությունները», - ընդգծել է մամուլի քարտուղարը։
Այսօր «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարի ամբողջ տարածքը: ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբն էլ հայտնել է Սոլեդարի շրջանում Պոդգորոդնոյե բնակավայրի ազատագրման մասին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 320-րդ օրը։