https://arm.sputniknews.ru/20230111/datarany-merzhec-rvobert-qvocharjani-hajcn-ynddem-nikvol-pashinjani-53673962.html
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Sputnik Արմենիա
Դատարանը հետազոտել է Փաշինյանի ելույթը և գտնում է, որ այնտեղ զրպարտություն չկա այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք։ 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T10:18+0400
2023-01-11T10:18+0400
2023-01-11T14:08+0400
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26650624_0:0:1600:901_1920x0_80_0_0_a6ecc98d2e58d49fafa3aa3983df8d4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական ծանուցումների պաշտոնական հարթակ։Դատարանի վճռի մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություններ չեն արվել 2021թ․ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթի ընթացքում։Դատարանը հետազոտել է Փաշինյանի ելույթը և գտնում է, որ այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ և քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ։Հայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում էին Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26650624_76:0:1496:1065_1920x0_80_0_0_c0396281113bde46e08b19aba44814c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, դատ
ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, դատ
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
10:18 11.01.2023 (Թարմացված է: 14:08 11.01.2023) Դատարանը հետազոտել է Փաշինյանի ելույթը և գտնում է, որ այնտեղ զրպարտություն չկա այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք
Datalex դատական ծանուցումների պաշտոնական հարթակ։
Դատարանի վճռի մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություններ չեն արվել 2021թ․ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթի ընթացքում։
Դատարանը հետազոտել է Փաշինյանի ելույթը և գտնում է, որ այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ և քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ։
«Ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, ընդհանրապես չի անդրադարձել, ուստիև հնարավոր չէր խախտել նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ ինչն արդեն իսկ բավարար է արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջն անհիմն գնահատելու համար»-նշված է հրապարակված վճռում:
Հայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.
«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։
Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում էին Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով: