https://arm.sputniknews.ru/20230110/vardazarjani-ev-jhangirjani-khvosakcutjan-dzajnagrutjan-veraberjal-qrgvortsy-verabacvel-e-53658091.html
Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրգործը վերաբացվել է
Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրգործը վերաբացվել է
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին որոշումը։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T17:26+0400
2023-01-10T17:26+0400
2023-01-10T17:52+0400
գագիկ ջհանգիրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44601058_0:93:1600:993_1920x0_80_0_0_a6ced3bea7b3a82085d4a6cb5aefab18.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:Հիշեցնենք, որ 2022–ի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։2021-ի փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Նա նշում է, որ կարող է քրեական գործեր կարճել տալ, քրեական գործեր հարուցել` «սա կջրենք», «նա կջրենք»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե նման բաներ ասելով` «կուտ է տվել»։2022–ի հունիսի 23-ին հայտնի դարձավ` Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին հրաժարական ներկայացրեց։2022 թվականի դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44601058_48:0:1469:1066_1920x0_80_0_0_9462495b8e2200516135bd18dc4c03d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ջհանգիրյան
Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրգործը վերաբացվել է
17:26 10.01.2023 (Թարմացված է: 17:52 10.01.2023) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին` ՔԿ քննիչի որոշումը»,–նշեց Խուդոյանը։
Հիշեցնենք, որ 2022–ի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
2021-ի փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Նա նշում է, որ կարող է քրեական գործեր կարճել տալ, քրեական գործեր հարուցել` «սա կջրենք», «նա կջրենք»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե նման բաներ ասելով` «կուտ է տվել»։
2022–ի հունիսի 23-ին հայտնի դարձավ`
Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին
հրաժարական ներկայացրեց։
2022 թվականի դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը։