https://arm.sputniknews.ru/20230110/turqian-ajakcum-e-kievi-10-ketic-baghkacats-khaghagh-kargavvorman-tsragrin-agn-53649657.html
Թուրքիան աջակցում է Կիևի՝ 10 կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագրին. ԱԳՆ
Թուրքիան աջակցում է Կիևի՝ 10 կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագրին. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրք նախարարը նշել է՝ Անկարան հույս ունի, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T15:38+0400
2023-01-10T15:38+0400
2023-01-10T15:53+0400
ուկրաինա
թուրքիա
պատերազմ
խաղաղություն
ռուսաստան
բանակցություն
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069105_0:0:1600:901_1920x0_80_0_0_7814278d81a15030625033508cde441c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Անկարան աջակցում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Կիևի ներկայացրած ծրագրին, որը բաղկացած է 10 կետից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` ավելացնելով, որ Անկարան աշխատում է այդ ուղղությամբ։Ավելի վաղ ամերիկյան «Wall Street Journal» թերթը, հղում անելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական շրջանակների աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատն ավարտում է տասը կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագիրը և մտադիր է ներկայացնել իր գաղափարները փետրվարին։Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական կողմը հույս ունի, որ Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ։Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունը կցանկանար փետրվարի վերջին խաղաղ գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ-ի հարթակում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ` որպես հնարավոր միջնորդ: Գուտերեշի գրասենյակում նշել են, որ նա պատրաստ է միջնորդությանը միայն բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առայժմ Ուկրաինայի խաղաղ ծրագիր չկա, և այն ծրագիրը, որը հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնության տարածքն ու դրա նոր տարածաշրջանների հետ կապված այսօրվա իրողությունները, չի կարող խաղաղ լինել:Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 319-րդ օրը։
ուկրաինա
թուրքիա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069105_126:0:1497:1028_1920x0_80_0_0_4b4d0b54b934df69630ea70e19e618d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, թուրքիա, պատերազմ, խաղաղություն, ռուսաստան, բանակցություն, դոնբաս
ուկրաինա, թուրքիա, պատերազմ, խաղաղություն, ռուսաստան, բանակցություն, դոնբաս
Թուրքիան աջակցում է Կիևի՝ 10 կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագրին. ԱԳՆ
15:38 10.01.2023 (Թարմացված է: 15:53 10.01.2023) Թուրք նախարարը նշել է՝ Անկարան հույս ունի, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Անկարան աջակցում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Կիևի ներկայացրած ծրագրին, որը բաղկացած է 10 կետից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` ավելացնելով, որ Անկարան աշխատում է այդ ուղղությամբ։
Ավելի վաղ ամերիկյան «Wall Street Journal» թերթը, հղում անելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական շրջանակների աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատն ավարտում է տասը կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագիրը և մտադիր է ներկայացնել իր գաղափարները փետրվարին։
Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական կողմը հույս ունի, որ Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ։
«Ավելի լավ կլինի, եթե հնարավորինս շուտ հասնենք դրան։ Ստամբուլում անցյալ տարվա մարտին եղել են որոշակի մշակումներ, սակայն նոր պարամետրեր են հայտնվել։ Ռուսաստանն այժմ բանակցելու պատրաստակամություն է հայտնում, Զելենսկին 10 կետից բաղկացած ծրագիր է առաջ քաշել։ Մենք աջակցում ենք այդ ծրագրին, աշխատում ենք դրա վրա։ Նպատակ ենք դնում նախագահել որոշ կետերում։ Թուրքիան ակտիվ աշխատանք է տանում այդ ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն ՀԱՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունը կցանկանար փետրվարի վերջին խաղաղ գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ-ի հարթակում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ` որպես հնարավոր միջնորդ: Գուտերեշի գրասենյակում նշել են, որ նա պատրաստ է միջնորդությանը միայն բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առայժմ Ուկրաինայի խաղաղ ծրագիր չկա, և այն ծրագիրը, որը հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնության տարածքն ու դրա նոր տարածաշրջանների հետ կապված այսօրվա իրողությունները, չի կարող խաղաղ լինել:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 319-րդ օրը։