00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրիպոլիի դատարանը կասեցրել է նավթագազային ոլորտին վերաբերող թուրք-լիբիական համաձայնագիրը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
Դատարան
Բաժանորդագրվել
Դատարանը պատճառաբանել է, որ Լիբիայի Ներկայացուցիչների պալատն անվստահության քվե է հայտնել Ազգային միասնության կառավարությանը:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Տրիպոլիի վերաքննիչ դատարանն այսօր դադարեցրել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության և Թուրքիայի միջև նավթագազային ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Sky News Arabia» հեռուստաալիքին:
«Տրիպոլիի վարչական դատական դեպարտամենտը որոշել է հրատապ կարգով դադարեցնել հուշագրերի կատարումը (ԱՄԿ-ի և Թուրքիայի միջև),- մեջբերում է հեռուստաալիքը դատական որոշումը:
Իր որոշումը դատարանն առաջին հերթին պատճառաբանել է նրանով, որ Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) անվստահության քվե է հայտնել Ազգային միասնության կառավարությանը՝ նրա լիազորությունների ժամկետի փաստացի ավարտի հետ կապված:
Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄԿ-ի արտգործնախարար Նաջլյա Մանգուշը նավթագազային ոլորտում երկու երկրների համագործակցության մասին հուշագրեր էին ստորագրել։
Համաձայնագրի ստորագրումից հետո հայտնվել էր Լիբիայի արևելքում տեղակայված Ներկայացուցիչների պալատի նախագահ Աքիլա Սալեհի հայտարարության տեքստը, որում նա անօրինական էր անվանում «ցանկացած համաձայնագիր, որը ստորագրվել է Դբեյբայի կառավարության կողմից՝ կապված անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին նրա լիազորությունների ժամկետի ավարտի հետ»:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան դադարեց գործել որպես միասնական պետություն: Վերջին մի քանի տարիներին երկրում պայքար էր ընթանում երկրի արևմուտքում գտնվող Տրիպոլիի իշխանությունների և Լիբիայի արևելքի իշխանությունների միջև, որոնց աջակցում էր Լիբիայի Ազգային բանակը՝ Հաֆթարի հրամանատարությամբ: 2021 թվականին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցավ լիբիական քաղաքական երկխոսության համաժողովը, ընտրվեց Լիբիայի անցումային գործադիր իշխանություն, մինչև համընդհանուր ընտրությունները (որոնք մինչ օրս չեն անցկացվել)։
Լրահոս
0