https://arm.sputniknews.ru/20230110/sparnaliq-e-rd-razmakan-nerkajutjuny-hajastani-hamar-pashinjany-baqvi-khvosujti-masin-53638697.html
Սպառնալի՞ք է ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանի համար. Փաշինյանը՝ Բաքվի խոսույթի մասին
Սպառնալի՞ք է ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանի համար. Փաշինյանը՝ Բաքվի խոսույթի մասին
Sputnik Արմենիա
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է մտավախությամբ, թե ՀՀ –ն ու ՌԴ–ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում իր դեմ։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T13:05+0400
2023-01-10T13:05+0400
2023-01-10T15:58+0400
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53639310_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cbb8cf2ee55ae4ad9c4e8d9c2702cd6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աբսուրդ է որակում Ադրբեջանի այն հայտարարությունները, թե ՀՀ –ն ու ՌԴ–ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում իր դեմ։ՀՀ վարչապետը ՌԴ–ի գործընկերների ուշադրությունը հրավիրեց այս հարցի վրա։«Նրանց չաձագանքման պայմաններում ստացվում է այնպես, որ ՌԴ–ի ռազմական ներկայությունը ՀՀ–ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ–ի անվտանգությունը, այլև ընդակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»,– նշեց վարչապետը։Փաշինյանը շեշտեց, որ այս ամենից ՀՀ–ն հետևություններ չի անում, այլ պարզապես արձանագրում է փաստերը։ Նրա պնդմամբ, այս խոսակցությունը միշտ եղել է, բայց աշխատանքային մակարդակում է պահվել և չի հրապարակվել։ Հայաստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Միութենական պետության կազմ մտնելու. Փաշինյան«Հիմա հարց կծագի՝ ինչո՞ւ եմ այս պահին բարձրաձայնում։ Մի պարզ պատճառով, որ հիմա ես չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր աշխատանքում, մեր բանակցություններում, մեր հարաբերություններում ՀՀ–ի շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով»,– նշեց վարչապետը։Նա վստահեցրեց, որ այս թեմայով ամենօրյա աշխատանք է տարվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53639310_311:0:1751:1080_1920x0_80_0_0_66a450ee9bd8d0304fec3c49cf4616fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սպառնալի՞ք է ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանի համար. Փաշինյանը՝ Բաքվի խոսույթի մասին
13:05 10.01.2023 (Թարմացված է: 15:58 10.01.2023) Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է մտավախությամբ, թե ՀՀ –ն ու ՌԴ–ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում իր դեմ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աբսուրդ է որակում Ադրբեջանի այն հայտարարությունները, թե ՀՀ –ն ու ՌԴ–ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում իր դեմ։
«Ադրբեջանը վերջերս իր գործողությունները բացատրում է ասելով, թե իրենք մտավախություններ ունեն, որ ՀՀ –ն ու ՌԴ–ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ։Մենք բոլորս գիտենք, որ այդ մասին խոսելը աբսուրդ է, բայց Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը ՌԴ–ի գործընկերների ուշադրությունը հրավիրեց այս հարցի վրա։
«Նրանց չաձագանքման պայմաններում ստացվում է այնպես, որ ՌԴ–ի ռազմական ներկայությունը ՀՀ–ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ–ի անվտանգությունը, այլև ընդակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»,– նշեց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ այս ամենից ՀՀ–ն հետևություններ չի անում, այլ պարզապես արձանագրում է փաստերը։ Նրա պնդմամբ, այս խոսակցությունը միշտ եղել է, բայց աշխատանքային մակարդակում է պահվել և չի հրապարակվել։
«Հիմա հարց կծագի՝ ինչո՞ւ եմ այս պահին բարձրաձայնում։ Մի պարզ պատճառով, որ հիմա ես չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր աշխատանքում, մեր բանակցություններում, մեր հարաբերություններում ՀՀ–ի շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով»,– նշեց վարչապետը։
Նա վստահեցրեց, որ այս թեմայով ամենօրյա աշխատանք է տարվում։