https://arm.sputniknews.ru/20230110/menq-khaghaghapahnerin-chenq-qnnadatum-ajl-mer-mtahvogutjunnern-enq-hajtnum-pashinjan-53643907.html
Մենք խաղաղապահներին չենք քննադատում, այլ մեր մտահոգություններն ենք հայտնում. Փաշինյան
Մենք խաղաղապահներին չենք քննադատում, այլ մեր մտահոգություններն ենք հայտնում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց՝ ոչ մեկը չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում: 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T14:06+0400
2023-01-10T14:06+0400
2023-01-10T14:06+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
նիկոլ փաշինյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52638576_0:322:3068:2048_1920x0_80_0_0_99a3d7aeec731bcfcc79cc812f806e68.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ՀՀ իշխանությունը ռուս խաղաղապահներին չի քննադատում, այլ միայն նրանց գործունեության վերաբերյալ իր մտահոգություններն է արտահայտում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի։Հարցը հետևյալն էր՝ եթե նախկինում միայն Ադրբեջանն էր խաղաղապահներին քննադատում, ապա այսօր ՀՀ իշխանություններն են նաև քննադատություններ հնչեցնում` քաջ գիտակցելով, որ նրանց մանդատը սահմանափակվում է ուժ չկիրառելով։ Երևանը որքանո՞վ է ներգրավված ռուսական կողմի հետ բանակցություններում, արդյո՞ք վարչապետը անձամբ հանդիպել ու քննարկել է Լաչինի իրադարձությունները խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։Նրա խոսքով` Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ: Այսինքն, սրանք հարցեր են, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է պատասխան ստանան.«Լավ, մենք բերաններս ջուր առած-նստա՞ծ ենք, թե զբաղվում ենք այս հարցերով։ Մենք այս հարցերով զբաղվում ենք, և ոչ թե ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի, այլ խաղաղապահների գերագույն հրամանատարի հետ»։Վարչապետը նշեց, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ, ինչն ակնհայտ է։Միաժամանակ, Փաշինյանը հիշեցրեց, որ եռակողմ հայտարարությունը հստակ ձևակերպում է, որ Լաչինի միջանցքը մնում է խաղաղապահների վերահսկողության ներքո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52638576_129:0:2860:2048_1920x0_80_0_0_72ed90068316ae94c8e5190d13b88b0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, նիկոլ փաշինյան, ռուսաստան
արցախ, խաղաղապահներն արցախում, նիկոլ փաշինյան, ռուսաստան
Մենք խաղաղապահներին չենք քննադատում, այլ մեր մտահոգություններն ենք հայտնում. Փաշինյան
ՀՀ վարչապետը նշեց՝ ոչ մեկը չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ՀՀ իշխանությունը ռուս խաղաղապահներին չի քննադատում, այլ միայն նրանց գործունեության վերաբերյալ իր մտահոգություններն է արտահայտում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցի։
Հարցը հետևյալն էր՝ եթե նախկինում միայն Ադրբեջանն էր խաղաղապահներին քննադատում, ապա այսօր ՀՀ իշխանություններն են նաև քննադատություններ հնչեցնում` քաջ գիտակցելով, որ նրանց մանդատը սահմանափակվում է ուժ չկիրառելով։ Երևանը որքանո՞վ է ներգրավված ռուսական կողմի հետ բանակցություններում, արդյո՞ք վարչապետը անձամբ հանդիպել ու քննարկել է Լաչինի իրադարձությունները խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
«Մենք խաղաղապահներին չենք քննադատում, այլ մեր մտահոգույթւոններն ենք հայտնում, որոնք վաղուցվա ծագում ունեն։ Ոչ մեկ չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում: Բայց մենք ունենք Փառուխի դեպքերի նախադեպը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել: Բացի այդ, խաղաղապահների պատասխանատվության գոտում` Խծաբերդում, ՀՀ քաղաքացիներ գերեվարվեցին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ: Այսինքն, սրանք հարցեր են, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է պատասխան ստանան.«Լավ, մենք բերաններս ջուր առած-նստա՞ծ ենք, թե զբաղվում ենք այս հարցերով։ Մենք այս հարցերով զբաղվում ենք, և ոչ թե ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի, այլ խաղաղապահների գերագույն հրամանատարի հետ»։
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ, ինչն ակնհայտ է։
Միաժամանակ, Փաշինյանը հիշեցրեց, որ եռակողմ հայտարարությունը հստակ ձևակերպում է, որ Լաչինի միջանցքը մնում է խաղաղապահների վերահսկողության ներքո։