00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան ՀՀ բոլոր դպրոցների ավագ դասարանների համար

© Photo : official site of MESCS of RA ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ փոխնախարարը ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ քննարկել է ռազմամարզական ճամբարների բարելավման հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2023-2024 ուսումնական տարվանից մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ռազմահայրենասիրական մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
«Արդեն հաջորդ տարվանից ծրագիրը ներդրվելու է Հայաստանի բոլոր մարզերում, և մենք ռեսուրսների կարիք ենք ունենալու: Պատրաստ ենք օգտագործել ձեր ռեսուրսը նաև որպես հրահանգիչներ, ինչպես նաև քննարկել համագործակցային ծրագրերի նոր ձևաչափեր»,- ասել է Սվաջյանը:
Ծրագիրն արդեն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցականների համար:
10-օրյա ռազմամարզական ճամբարը կազմակերպվել է 2022 թվականի ամռանը Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների աշակերտները:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն իր հերթին նշել է, որ հիմնական մոտեցումն այն է, որ առարկան լսարանային պարապմունքներից դուրս է բերվել՝ համակցելով գործնական պարապմունքների փուլին: Առարկայի ծրագրում ավելացվել են լեռնային պատրաստության և հոգեբանական պատրաստության բաղադրիչները, որոնք առաջնային նշանակություն ունեն:
«Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում՝ նախ, որ դպրոցն ավարտելիս բանակային միջավայրում ապրելով՝ մեր պատանիներն իրենց կարողանան ճիշտ դրսևորել, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակներում, պատերազմների ժամանակ երեխաները հոգեբանորեն պատրաստված լինեն»,- ասել է Կարապետյանը:
Նշենք, որ ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն ու այլ դասընթացներ` զարգացնելով գործնական հմտությունները:
Հանդիպմանը քննարկվել է նաև ռազմամարզական ճամբարներում ազգային երգ ու պարի, այդ թվում ռազմապարերի ուսուցման հարցը, որը կիրականացվի ոլորտային մասնագիտացված կազմակերպությունների, մասնավորապես «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ համագործակցությամբ:
Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»
Լրահոս
0