00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը. արդյոք արդարացվա՞ծ են այդ կառույցի հետ կապված հույսերը

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցՄԱԿ-ի խաղաղապահները
ՄԱԿ-ի խաղաղապահները - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
ՄԱԿ-ի խաղաղապահները
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Անցած տարվա վերջին գրեթե կատարյալ անելանելիության մթնոլորտում մի պահ հույսի բարալիկ ճառագայթ նշմարվեց, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բազմաթիվ հայանպաստ ելույթներ հնչեցին։
Ու քանզի հայտնի է, որ մենք շատ արագ ոգևորվող ազգ ենք, միանգամից էլ սկսվեցին խոսակցություններն այն մասին, թե հենց ՄԱԿ-ի մանդատն ունեցող խաղաղապահները կարող են շտկել իրավիճակը Արցախը Հայաստանին կապող միջանցքում և վերացնել արցախցիների շրջափակումը։
Մասնագետները պնդում են՝ տեսականորեն այդ լավատեսական սցենարի կենսագործումը հնարավոր է, գործնականում՝ շատ դժվար։ Ու անհասկանալի է, թե ինչու է այդքան դժվար. չէ՞ որ ՄԱԿ-ը ժամանակին ստեղծվել է հենց տարբեր երկրների հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կարգավորման նպատակով։ ​
ՄԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը. արդյոք արդարացվա՞ծ են այդ կառույցի հետ կապված հույսերը
Ուղիղ 77 տարի առաջ՝ 1946 թվականի հունվարի 10-ին, Լոնդոնում բացվեց նորաստեղծ մարմնի՝ Միավորված ազգերի կազմակերպության առաջին Գլխավոր ասամբլեան։ Այո′, աշխարհի 51 երկրների ներկայացուցիչները սկզբում հավաքվում էին Մեծ Բրիտանիայում։ Այդ հետո արդեն մեծահարուստ Ռոքֆելերը 8,5 միլիոն դոլար հատկացրեց Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի կառուցման համար։ Եվ ի դեպ, Իոսիֆ Ստալինը բոլորովին դեմ չէր. նա համոզված էր, որ եթե ՄԱԿ-ը գտնվի Ամերիկայում, դա թույլ կտա ներգրավել այդ պետությունը խաղաղարար գործունեության ոլորտում և ավելի արդյունավետ իրականացնել միջազգային վերահսկողությունը Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ամերիկյան փողի մասին էլ չեմ ասում։ ​
Բայց դառնանք մեր իրականությանը։ Վերջերս ավելի ու ավելի հաճախ բարձրաձայնվող գաղափարը սա է՝ Լաչինի ճգնաժամը հաղթահարելու և ընդհանրապես ղարաբաղցիների անվտանգությունն ապահովելու ճանապարհները երկուսն են՝ կա′մ ռուսաստանցի խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ է շնորհվում, և այդ համաշխարհային կազմակերպությունը ստանձնում է պատասխանատվությունը, կա′մ ՄԱԿ-ը այսպես կոչված «երկնագույն սաղավարտներ», այսինքն՝ զինված խաղաղապահներ է տեղակայում միջանցքում և Արցախում։ Այս գաղափարի հետ կապված խնդիրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է ձևակերպել. «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե կա երկու կողմերի համաձայնությունը»։ ​Ինչ եք կարծում՝ Ադրբեջանը կտա՞ իր համաձայնությունը։ Ավելի շուտ՝ կարո՞ղ է արդյոք միջազգային հանրությունը հզոր ճնշում բանեցնել և ստիպել Բաքվին տալ իր համաձայնությունը։
Եկեք իրատես լինենք՝ ի՞նչ ճնշման մասին է խոսքը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի նիստում մեր սրտից բխող ելույթներ հնչեցին, ի վերջո նույնիսկ Ադրբեջանին դատապարտող բանաձև էլ չընդունեց։ Պատժամիջոցների մասին ընդհանրապես ակնարկ էլ չեղավ։ Եվ հիմա առավելագույնը, ինչ մենք կարող ենք ակնկալել ՄԱԿ-ից, դիտորդական առաքելությունն է։ Արդյոք ամեն ինչ անո՞ւմ ենք, որպեսզի մեր սպասելիքն իրականանա։ ​
Իր վերջին ելույթներից մեկում Հայաստանի վարչապետն ասաց. «Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»: Մինսկի խմբի մասին չեմ ուզում ծավալվել՝ Հայաստանի իշխանությունները զարմանալի համառությամբ պնդում ու պնդում են, որ այդ խումբը առաջվա պես գոյություն ունի, մինչդեռ հենց այդ խմբի եռանախագահությունում բավական տարօրինակ ու անհասկանալի բաներ են կատարվում։ Օրինակ, ԱՄՆ-ը օգոստոսին համանախագահ նշանակեց Ֆիլիպ Ռիքերին, բայց մինչ մենք փորձում էինք հիմնավորել, որ նման փորձառու դիվանագետին նշանակելով Վաշինգտոնը ցույց է տալիս, թե այսուհետ ինչ մեծ նշանակություն է տալու Ղարաբաղյան հիմնախնդրին, այդ փորձառու դիվանագետը հրաժարական տվեց Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից և թոշակի անցավ։
ՀԱԿՊ զորքերը Ղազախստանում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2023
Հայաստանն օգնության ձեռք մեկնեց Ղազախստանին, նրանք մեր նկատմամբ անտարբեր են
Հիմա մեր հույսը ՄԱԿ-ն է։ Բայց էս դեպքում էլ պիտի իրատես լինենք։ ​Շատերը պնդում են, թե ՄԱԿ-ը անգործունյա կառույց է դարձել, որի խաղաղապահները առաջին իսկ վտանգի դեպքում պարզապես փախչում են։ Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։
Ճիշտ է, եղել են արտառոց դեպքեր։ Օրինակ, Աֆղանստանի գահընկեց արված նախագահ Մոհամադ Նաջիբուլան 1992 թվականից ապաստան էր գտել Քաբուլում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում։ Բայց 1996 թվականին «Թալիբանի» զինյալները ներխուժեցին այնտեղ և սպանեցին նախկին նախագահին։ Մյուս կողմից, հենց մեր տղաները տարիներ շարունակ մասնակցում են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Լիբանանում։ ​Իհարկե, այսօր դեռ որևէ մեկը չի համարձակվի ստույգ կանխատեսել՝ արդյոք ՄԱԿ-ն ընդհանրապես կհամաձայնի՞ փաստահավաք առաքելություն, առավել ևս՝ «երկնագույն սաղավարտներ» ուղարկել Արցախ։ Բայց հարց է ծագում՝ իսկ մենք փաստահավաք առաքելության համար ՄԱԿ-ին պաշտոնապես դիմե՞լ ենք։ Չէ՞ որ, ինչպես ժողովուրդն է ասում, փորձը փորձանք չի։
Լրահոս
0