https://arm.sputniknews.ru/20230110/lgh-um-hapk-bazmazg-khaghaghapah-araqelutjun-teghakajeln-aveli-kvatacni-iravitshaky-pashinjan-53650179.html
ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան
ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախ պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T15:45+0400
2023-01-10T15:45+0400
2023-01-10T15:51+0400
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53645707_0:0:1600:900_1920x0_80_0_0_ef48a33ced6d16aa6e9e2a04e687d8b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելը տեսականորեն գաղափար է, իսկ գործնականում չի լավացնի վիճակը, ընդհակառակը՝ ավելի կվատացնի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք գործնականում հնարավոր է բազմազգ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում։Նա նշեց, որ ՀՀ–ն այսօր համարվում է միջազգային ժողովրդավարական համայնքի անդամ։ Վարչապետը հիշեցրեց, որ 2019-ից ՀՀ–ն ռազմավարական երկխոսություն է ձեռնարկել ԱՄՆ–ի հետ, հարաբերությունների ակտիվ դինամիկա կա ԵՄ–ի հետ։ Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի խոստացած 2.6 մլրդ եվրոյի աջակցությունը հնարավորինս արագ կյանքի կկոչվի։ Փաշինյանը հավելեց, որ որոշակի մեսիջներ են տալիս ու ստանում, որ անվտանգության ոլորտում համագործակցության պոտենցիալ կա։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53645707_200:0:1400:900_1920x0_80_0_0_54219655b9925d77f39700dc13e861ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, խաղաղապահ
լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, խաղաղապահ
ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան
15:45 10.01.2023 (Թարմացված է: 15:51 10.01.2023) Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախ պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելը տեսականորեն գաղափար է, իսկ գործնականում չի լավացնի վիճակը, ընդհակառակը՝ ավելի կվատացնի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք գործնականում հնարավոր է բազմազգ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում։
«Պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։ Ընդ որում՝ նրանք չեզոք չեն դե յուրե, որովհետև մեր դաշնակիցն են, իսկ դե ֆակտո չեզոք չեն, քանի որ ավելի շատ Ադրբեջանի հետ խորը տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունեն, քան ՀՀ–ի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ–ն այսօր համարվում է միջազգային ժողովրդավարական համայնքի անդամ։ Վարչապետը հիշեցրեց, որ 2019-ից ՀՀ–ն ռազմավարական երկխոսություն է ձեռնարկել ԱՄՆ–ի հետ, հարաբերությունների ակտիվ դինամիկա կա ԵՄ–ի հետ։ Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի խոստացած 2.6 մլրդ եվրոյի աջակցությունը հնարավորինս արագ կյանքի կկոչվի։ Փաշինյանը հավելեց, որ որոշակի մեսիջներ են տալիս ու ստանում, որ անվտանգության ոլորտում համագործակցության պոտենցիալ կա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: