https://arm.sputniknews.ru/20230110/ishkhanutjuny-dzgtum-e-aveli-amrapndel-ir-miak-henaran-uzhajin-karujcnery-hambardzumjan-53631993.html
Իշխանությունը ձգտում է ավելի ամրապնդել իր միակ հենարան ուժային կառույցները. Համբարձումյան
Իշխանությունը ձգտում է ավելի ամրապնդել իր միակ հենարան ուժային կառույցները. Համբարձումյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ–մայոր Գագիկ Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՆԳ նախարարության ստեղծմանն ու ոստիկանության... 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T11:35+0400
2023-01-10T11:35+0400
2023-01-10T11:35+0400
ռադիո
ներքին գործերի նախարարություն (նգն)
վահե ղազարյան
նիկոլ փաշինյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53631404_0:73:1600:973_1920x0_80_0_0_9a81b3a5487d4bb15ba4a779158be018.jpg
Գագիկ Համբարձումյան. Իշխանությունը ձգտում է ավելի ամրապնդել իր միակ հենարանն ուժային կառույցների տեսքով
Sputnik Արմենիա
Գագիկ Համբարձումյան. Իշխանությունը ձգտում է ավելի ամրապնդել իր միակ հենարանն ուժային կառույցների տեսքով
Գործող իշխանությունը ոստիկանության առջև ոչ թե պետականամետ խնդիրներ է դնում, այլ ձգտում է ավելի ամրապնդել իր միակ և բացառիկ հենարան ուժային կառույցները՝ դա որպես բարեփոխումներ ներկայացնելով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։Հիշեցնենք՝ հունվարի 10-ին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեց ՀՀ ներքին գործերի նախարար, Արամ Հովհաննիսյանը՝ ոստիկանապետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, իսկ նախկին փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն- ներքին գործերի նախարարի տեղակալ։Համբարձումյանի դիտարկմամբ` այժմ հանցավորության դեմ պայքարը խայտառակ վիճակում է, իսկ վաղն ավելի վատ է լինելու։ Ըստ նրա` ոստիկանությունը ներքաշվելու է քաղաքական խաղերի մեջ` ծառայելով քաղաքական նպատակների իրականացմանը։ Ոստիկանության գեներալ–մայորը տվյալ համակարգում իրականացված փոփոխությունները բաժանում է երկու մասի` 2018 թվականի հայտնի իրադարձություններից առաջ և հետո։«Նախկինում էլ կատարվել են բարեփոխումներ, գուցե դրանցից որոշները այնքան էլ հաջող չեն եղել ու լավ չեն հաշվարկվել, բայց համակարգը լավացնելու միտումն անկեղծ էր, իսկ 2018 թվականից հետո տեղի ունեցող փոփոխություններն ի սկզբանե միտված են արատավոր նպատակների իրականացմանը։ Ներկա բարեփոխումները որքան էլ գրագետ են ձևակերպված, նույնքան էլ վտանգներ են պարունակում, որովհետև չի դրվում պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծելու նպատակ»,– ասաց մեր զրուցակիցը։Նրա կարծիքով` մի քանի գերատեսչություն միացնում են և կատարում օպտիմալիզացիա, բայց մոտ ապագայում վարչական ապարատի ուռճացումը կհասնի մեծ չափերի, հետևաբար պարգևավճարների տեսքով պետբյուջեի թալանը, նախկին փոխոստիկանապետի պնդմամբ, կշարունակվի։ Կառավարությունում կադրային փոփոխություններ են արվում. ազատումներ և նշանակումներԱնդրադառնալով ոլորտի վերջին նշանակումներին` Համբարձումյանն ընդգծեց, որ ներկա պայմաններում ինստիտուցիոնալ կադրային քաղաքականություն չի կարող իրականացվել, քանի որ անձերով պայմանավորված նշանակումների հիմքում կա մեկ չափանիշ՝ որքան է տվյալ անձը նվիրված ու հավատարիմ երկրի ղեկավարին։«Կադրային բոլոր նշանակումները, կապ չունի՝ ոստիկանությունում, թե այլ բնագավառում, կատարվում են նույն սկզբունքով»,– ասաց Համբարձումյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին կառավարության նիստում հայտարարեց, որ ներքին գործերի նախարարությունը դե յուրե արդեն ստեղծվել է, և այժմ ընթանում են դե ֆակտո կազմավորման գործընթացները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53631404_80:0:1503:1067_1920x0_80_0_0_4fede9b6977e400c49a469b6fc9e49be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), վահե ղազարյան, նիկոլ փաշինյան, պոդկաստ, аудио
ներքին գործերի նախարարություն (նգն), վահե ղազարյան, նիկոլ փաշինյան, պոդկաստ, аудио
Իշխանությունը ձգտում է ավելի ամրապնդել իր միակ հենարան ուժային կառույցները. Համբարձումյան
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ–մայոր Գագիկ Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՆԳ նախարարության ստեղծմանն ու ոստիկանության համակարգում կադրային նշանակումներին։
Գործող իշխանությունը ոստիկանության առջև ոչ թե պետականամետ խնդիրներ է դնում, այլ ձգտում է ավելի ամրապնդել իր միակ և բացառիկ հենարան ուժային կառույցները՝ դա որպես բարեփոխումներ ներկայացնելով,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեց ՀՀ ներքին գործերի նախարար, Արամ Հովհաննիսյանը՝ ոստիկանապետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, իսկ նախկին փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն- ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Եթե ոստիկանական համակարգում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, ապա ոստիկանությունն իր գործառություններն ամեն դեպքում կկատարի, անկախ նրանից` առանձի՞ն կառույց է, թե՞ ՆԳ նախարարություն։ Հանրային կամ խորհրդարանական վերահսկողություն հաստատելու փաստարկը սին է։ Սա որևէ բարելավման, կատարելագործման, արդյունավետության բարձրացման նպատակ չի հետապնդում»,– նշեց նախկին փոխոստիկանապետը։
Համբարձումյանի դիտարկմամբ` այժմ հանցավորության դեմ պայքարը խայտառակ վիճակում է, իսկ վաղն ավելի վատ է լինելու։ Ըստ նրա` ոստիկանությունը ներքաշվելու է քաղաքական խաղերի մեջ` ծառայելով քաղաքական նպատակների իրականացմանը։ Ոստիկանության գեներալ–մայորը տվյալ համակարգում իրականացված փոփոխությունները բաժանում է երկու մասի` 2018 թվականի հայտնի իրադարձություններից առաջ և հետո։
«Նախկինում էլ կատարվել են բարեփոխումներ, գուցե դրանցից որոշները այնքան էլ հաջող չեն եղել ու լավ չեն հաշվարկվել, բայց համակարգը լավացնելու միտումն անկեղծ էր, իսկ 2018 թվականից հետո տեղի ունեցող փոփոխություններն ի սկզբանե միտված են արատավոր նպատակների իրականացմանը։ Ներկա բարեփոխումները որքան էլ գրագետ են ձևակերպված, նույնքան էլ վտանգներ են պարունակում, որովհետև չի դրվում պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծելու նպատակ»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով` մի քանի գերատեսչություն միացնում են և կատարում օպտիմալիզացիա, բայց մոտ ապագայում վարչական ապարատի ուռճացումը կհասնի մեծ չափերի, հետևաբար պարգևավճարների տեսքով պետբյուջեի թալանը, նախկին փոխոստիկանապետի պնդմամբ, կշարունակվի։
Անդրադառնալով ոլորտի վերջին նշանակումներին` Համբարձումյանն ընդգծեց, որ ներկա պայմաններում ինստիտուցիոնալ կադրային քաղաքականություն չի կարող իրականացվել, քանի որ անձերով պայմանավորված նշանակումների հիմքում կա մեկ չափանիշ՝ որքան է տվյալ անձը նվիրված ու հավատարիմ երկրի ղեկավարին։
«Կադրային բոլոր նշանակումները, կապ չունի՝ ոստիկանությունում, թե այլ բնագավառում, կատարվում են նույն սկզբունքով»,– ասաց Համբարձումյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին կառավարության նիստում
հայտարարեց, որ ներքին գործերի նախարարությունը դե յուրե արդեն ստեղծվել է, և այժմ ընթանում են դե ֆակտո կազմավորման գործընթացները։