https://arm.sputniknews.ru/20230110/hken-nakhvord-tari-15-vov-aveli-ughevor-e-pokhadrel-atshel-e-naev-bernashrjanarutjuny-53631246.html
ՀԿԵ–ն նախորդ տարի 15%-ով ավելի ուղևոր է փոխադրել. աճել է նաև բեռնաշրջանառությունը
ՀԿԵ–ն նախորդ տարի 15%-ով ավելի ուղևոր է փոխադրել. աճել է նաև բեռնաշրջանառությունը
Sputnik Արմենիա
Միջազգային հաղորդակցությունում ՀԿԵ—ով 2022-ին փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T11:20+0400
2023-01-10T11:20+0400
2023-01-10T11:20+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ուղևոր
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44835884_0:0:965:543_1920x0_80_0_0_ff1d9a1dbe0aa83fed32e40bfaea50c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ավելին, 2021 թվականի համեմատ, նախորդ տարի 15%-ով ավելի ուղևոր է փոխադրվել, հայտնում է ՀԿԵ-ն։Նշվում է, որ ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։Ինչ վերաբերում է ներմուծման հաղորդակցությանը, ապա նախորդ տարի ապահովվել է 39,9 տոկոս աճ՝ ավելի քան 906 000 տոննա, հիմնականում՝ երկաթուղում հացահատիկի, նավթալից և արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:Բացի այդ, 2022 թվականին ընկերությունը փոխադրել է 501 000 ուղևոր, ինչը 15%-ով ավելի է 2021թ. ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։ «ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին»,-հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։Իսկ, ահա, ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջ ծավալով ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, իսկ շարժակազմում ՝ մոտ 900 մլն դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44835884_40:0:785:559_1920x0_80_0_0_f17ab280dcf7cd25b6c1fa7c18393a9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ուղևոր, բեռնափոխադրում
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ուղևոր, բեռնափոխադրում
ՀԿԵ–ն նախորդ տարի 15%-ով ավելի ուղևոր է փոխադրել. աճել է նաև բեռնաշրջանառությունը
Միջազգային հաղորդակցությունում ՀԿԵ—ով 2022-ին փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ավելին, 2021 թվականի համեմատ, նախորդ տարի 15%-ով ավելի ուղևոր է փոխադրվել,
հայտնում է ՀԿԵ-ն։ Նշվում է, որ ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։
«Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի և կոնտեյներային բեռների հաշվին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 մլն 144 հազար տոննա բեռ, ինչն էլ 3,3%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է ներմուծման հաղորդակցությանը, ապա նախորդ տարի ապահովվել է 39,9 տոկոս աճ՝ ավելի քան 906 000 տոննա, հիմնականում՝ երկաթուղում հացահատիկի, նավթալից և արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:
Բացի այդ, 2022 թվականին ընկերությունը փոխադրել է 501 000 ուղևոր, ինչը 15%-ով ավելի է 2021թ. ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։
«ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին»,-հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Իսկ, ահա, ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջ ծավալով ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, իսկ շարժակազմում ՝ մոտ 900 մլն դրամ։