https://arm.sputniknews.ru/20230110/banakcutjunneri-zhamanak-lgh-tshakatagiry-vorvoshelu-havaknutjun-chenq-cucaberum-pashinjan-53640629.html
Բանակցությունների ժամանակ ԼՂ ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան
Բանակցությունների ժամանակ ԼՂ ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցում են այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի... 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T13:39+0400
2023-01-10T13:39+0400
2023-01-10T13:47+0400
բանակցություններ
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2207/33/22073369_0:0:1601:901_1920x0_80_0_0_8dde8ed2dde6e2d4e15c8cb78736c23d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ինչ վերաբերում է Հայաստանի` ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ի և իր ստորագրությամբ է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ԼՂ մտել։ ԼՂ–ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատների մասին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել։ Ուստի, Փաշինյանի մեկնաբանմամբ, սրանով է ՀՀ–ն անվտանգության երաշխավորման իր դերը կատարում։Միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս. Փաշինյանը` նշաձողի մասինՎարչապետը նշեց, թե կա սիլլոգիզմ` ՀՀ–ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, իսկ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և այս բանաձևով են առաջնորդվել։ Ուստի, Փաշինյանի խոսքով` եթե ՀՀ–ն կարողանար ինքն իր անվտանգությունն ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ–ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։Խոսելով պատերազմի մեջ իր մեղավորության մասին՝ Փաշինյանը նշեց, թե որը պետք է լիներ այն գործողությունը, որը պետք էր պատերազմից խուսափելու համար։ Արցախում հովհարային անջատումներ են սկսվել. պատճառը բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարն էՆրա խոսքով՝ ճիշտ ձևակերպումն այն է, որ «շրջանները պետք է հանձնվեին, ու ՀՀ-ի կողմից ընդունվեր ԼՂ կարգավիճակի անորոշությունը, և նրա՝ որպես Ադրբեջանի մասի դե ֆակտո արձանագրումն ու ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիներին վերադառնալու, ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալը»։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2207/33/22073369_0:0:1421:1066_1920x0_80_0_0_08cec9144187906ab2382813a0280fff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակցություններ, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, նիկոլ փաշինյան
բանակցություններ, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, նիկոլ փաշինյան
Բանակցությունների ժամանակ ԼՂ ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան
13:39 10.01.2023 (Թարմացված է: 13:47 10.01.2023) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցում են այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեռ 2018-ին եմ ասել, որ դա սխալ բանաձև է, քանի որ այդ ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մենք բանակցում ենք այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Իմիջիայլոց, դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի` ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ի և իր ստորագրությամբ է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ԼՂ մտել։ ԼՂ–ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատների մասին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել։ Ուստի, Փաշինյանի մեկնաբանմամբ, սրանով է ՀՀ–ն անվտանգության երաշխավորման իր դերը կատարում։
Վարչապետը նշեց, թե կա սիլլոգիզմ` ՀՀ–ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, իսկ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և այս բանաձևով են առաջնորդվել։ Ուստի, Փաշինյանի խոսքով` եթե ՀՀ–ն կարողանար ինքն իր անվտանգությունն ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ–ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։
«Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ պետք է նրանց աջակցենք».–ասաց Փաշինյանը։
Խոսելով պատերազմի մեջ իր մեղավորության մասին՝ Փաշինյանը նշեց, թե որը պետք է լիներ այն գործողությունը, որը պետք էր պատերազմից խուսափելու համար։
Նրա խոսքով՝ ճիշտ ձևակերպումն այն է, որ «շրջանները պետք է հանձնվեին, ու ՀՀ-ի կողմից ընդունվեր ԼՂ կարգավիճակի անորոշությունը, և նրա՝ որպես Ադրբեջանի մասի դե ֆակտո արձանագրումն ու ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիներին վերադառնալու, ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալը»։
«Հիմա հետահայաց կարելի է ասել, որ դա գուցե ավելի լավ կլիներ, քան այն, ինչ մենք այսօր ունենք։ Բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով կարելի է գնալ` մի պայմաններում, որ մենք գիտեինք, թե ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: