https://arm.sputniknews.ru/20230110/ajdpes-el-chhnchec-erevani-tesakety-qaghaqagety-verlutsum-e-nikvol-pashinjani-asulisy-53665115.html
Այդպես էլ չհնչեց Երևանի տեսակետը. քաղաքագետը վերլուծում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Այդպես էլ չհնչեց Երևանի տեսակետը. քաղաքագետը վերլուծում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այսօր միաժամանակ ասուլիս էին հրավիրել։ Քաղաքագետը կարծում է՝ նման իրադարձությունների համընկնումը սովորաբար պատահական չի լինում... 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T19:24+0400
2023-01-10T19:24+0400
2023-01-10T19:37+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սուրեն սուրենյանց
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53664866_0:116:1670:1055_1920x0_80_0_0_cd36a364460732acd28a40ee7f88731b.jpg
Փաշինյանն աչքի ընկավ իր հակասական մտքերով․ քաղաքագետը վերլուծում է վարչապետի ասուլիսը
Sputnik Արմենիա
Փաշինյանն աչքի ընկավ իր հակասական մտքերով․ քաղաքագետը վերլուծում է վարչապետի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի ժամ տևած ասուլիսում այդպես էլ չհնչեց մի շարք կարևոր հարցերի շուրջ պաշտոնական Երևանի տեսակետը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով վարչապետի այսօրվա ասուլիսին։Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի հայտարարություններից հասկանալի չէր` արդյոք Երևանը պատրաստ է ինչ–որ լուծման գնալ, կամ ինչ պատկերացումներ ունի հայկական կողմը բանակցությունների վերսկսման վերաբերյալ։Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ իշխանությունները վախենում են բանակցություններից և բանակցային լուծումներից։ Այս համատեքստում անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, թե երաշխիքներ չկան, որ ինչ–որ զիջումներից հետո Ադրբեջանն ավելին չի պահանջի, Սուրենյանցը նշեց՝ երաշխիքներ չկան, քանի որ չկան բանակցություններ, իսկ հակամարտող կողմերի բանակցությունների ժամանակ, երբ փաստաթղթավորած ինչ–որ զիջում է լինում, որպես կանոն, դրա դիմաց լինում են նաև երաշխիքներ։«Եթե Փաշինյանն ինքը չի գնալու բանակցային լուծման, այսինքն՝ ամեն ինչը թողնելու է ինքնահոսի, այդ դեպքում իսկապես երաշխիք չկա, որ Ադրբեջանը կսահմանափակվի միայն Արցախով և միայն Սյունիքի նկատմամբ հավակնություններ չի ցուցաբերի։ Սա աքսիոմ է, և իր քաղաքականության գնահատականը տվեց Նիկոլ Փաշինյանը։ Այո՛, նա մշտապես գերադասել է ոչ թե զիջել կամ փոխզիջել բանակցային ճանապարհով, այլ պատերազմի միջոցով։ Հետևաբար որևէ երաշխիք չի լինելու, որ Ադրբեջանի ախորժակը կարող է չմեծանալ ամեն անգամ ագրեսիվ գործողության հետևանքով ինչ–որ բան ստանալուց հետո»,–ասաց նա։Բացի այդ, ասուլիսում, ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ նաև իր հակասական մտքերով, մասնավորապես՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ։Քաղաքագետն ընդգծեց, որ նախորդ ասուլիսների համեմատ Փաշինյանը բավականին զգուշավոր էր Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ ձևակերպումներում, թեպետ Միութենական պետություն մտնելու պարտադրանքների վերաբերյալ Փաշինյանի կողմից գնդակը ռուս փորձագետների դաշտ նետելը և ընդհանրապես պետական պաշտոնյաների կողմից իրար խոսքեր խմբագրելը անհեթեթ իրավիճակի մեջ է գցում ՀՀ–ին և՛ ՌԴ–ի, և՛ արևմտյան գործընկերների մոտ։«Ընդհանուր առմամբ ասուլիսի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններից գրեթե ոչինչ նորություն չէր, բացառությամբ, որ Հայաստանը չի պատրաստվում հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները։ Այս թեմային էլ կարող էին անդրադառնալ նույնիսկ ՊՆ խոսնակի մակարդակով»,- ասաց Սուրենյանցը։Նշենք, որ Փաշինյանի՝ ավելի քան երեքուկես ժամ տևած ասուլիսին զուգահեռ ասուլիս էր տալիս նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Քաղաքագետի խոսքով՝ նման իրադարձությունների համընկնումը սովորաբար պատահական չի լինում, և ինչ–որ լուծումների նախաշեմին երկու երկրներն էլ փորձում են պատրաստել իրենց հասարակություններին, սակայն եթե Բաքվի պարագայում հստակ ձևակերպումներ կան, Բաքվի օրակարգը հասկանալի է, Հայաստանի պարագայում այլ պատկեր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53664866_93:0:1577:1113_1920x0_80_0_0_f11cca3fe53903936bf3f4623733bcbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սուրեն սուրենյանց, аудио, պոդկաստ
հայաստան, նիկոլ փաշինյան, սուրեն սուրենյանց, аудио, պոդկաստ
Այդպես էլ չհնչեց Երևանի տեսակետը. քաղաքագետը վերլուծում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
19:24 10.01.2023 (Թարմացված է: 19:37 10.01.2023) Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այսօր միաժամանակ ասուլիս էին հրավիրել։ Քաղաքագետը կարծում է՝ նման իրադարձությունների համընկնումը սովորաբար պատահական չի լինում, և ինչ–որ լուծումների նախաշեմին երկու երկրներն էլ փորձում են պատրաստել իրենց հասարակություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի ժամ տևած ասուլիսում այդպես էլ չհնչեց մի շարք կարևոր հարցերի շուրջ պաշտոնական Երևանի տեսակետը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով վարչապետի այսօրվա ասուլիսին։
Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի հայտարարություններից հասկանալի չէր` արդյոք Երևանը պատրաստ է ինչ–որ լուծման գնալ, կամ ինչ պատկերացումներ ունի հայկական կողմը բանակցությունների վերսկսման վերաբերյալ։
«Նիկոլ Փաշինյանը շատ պատկերավոր նկարագրում էր, թե ինչպիսի վիճակում ենք հայտնվել, ուղղակի կամ անուղղակի մեղավորներ էր մատնանշում, բայց այդպես էլ մենք չլսեցինք Հայաստանը՝ որպես բանակցային կողմ, ինչպես է պատկերացնում բանակցային փակուղու հաղթահարումը` հաշվի առնելով, որ վերջին հանդիպմանը չի ներկայացել հենց Հայաստանը»,– ասաց նա։
Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ իշխանությունները վախենում են բանակցություններից և բանակցային լուծումներից։ Այս համատեքստում անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, թե երաշխիքներ չկան, որ ինչ–որ զիջումներից հետո Ադրբեջանն ավելին չի պահանջի, Սուրենյանցը նշեց՝ երաշխիքներ չկան, քանի որ չկան բանակցություններ, իսկ հակամարտող կողմերի բանակցությունների ժամանակ, երբ փաստաթղթավորած ինչ–որ զիջում է լինում, որպես կանոն, դրա դիմաց լինում են նաև երաշխիքներ։
«Եթե Փաշինյանն ինքը չի գնալու բանակցային լուծման, այսինքն՝ ամեն ինչը թողնելու է ինքնահոսի, այդ դեպքում իսկապես երաշխիք չկա, որ Ադրբեջանը կսահմանափակվի միայն Արցախով և միայն Սյունիքի նկատմամբ հավակնություններ չի ցուցաբերի։ Սա աքսիոմ է, և իր քաղաքականության գնահատականը տվեց Նիկոլ Փաշինյանը։ Այո՛, նա մշտապես գերադասել է ոչ թե զիջել կամ փոխզիջել բանակցային ճանապարհով, այլ պատերազմի միջոցով։ Հետևաբար որևէ երաշխիք չի լինելու, որ Ադրբեջանի ախորժակը կարող է չմեծանալ ամեն անգամ ագրեսիվ գործողության հետևանքով ինչ–որ բան ստանալուց հետո»,–ասաց նա։
Բացի այդ, ասուլիսում, ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ նաև իր հակասական մտքերով, մասնավորապես՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ։
«Փաշինյանը փաստորեն նշեց, որ ՀՀ–ն Արցախի մասով ունի միայն հումանիտար օգնության և ֆինանսական հատկացումների պատասխանատվություն և, ըստ եռակողմ հայտարարության 6–րդ կետի, այլ անելիք չունի։ Զուգահեռ և ՛ Փաշինյանը, և ՛ իր թիմակիցները անուղղակի հասկացնում են, որ Արցախից «ձեռքեր լվանալն» է այն գինը, որը ՀՀ–ն կարող վճարել, օրինակ, Սյունիքով միջանցք չտալու դիմաց։ Եթե այդպես է` ինչո՞ւ ՀՀ իշխանությունը իր այդ պատկերացումների քաղաքական պատասխանատվությունը չի ստանձնում»,– ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետն ընդգծեց, որ նախորդ ասուլիսների համեմատ Փաշինյանը բավականին զգուշավոր էր Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ ձևակերպումներում, թեպետ Միութենական պետություն մտնելու պարտադրանքների վերաբերյալ Փաշինյանի կողմից գնդակը ռուս փորձագետների դաշտ նետելը և ընդհանրապես պետական պաշտոնյաների կողմից իրար խոսքեր խմբագրելը անհեթեթ իրավիճակի մեջ է գցում ՀՀ–ին և՛ ՌԴ–ի, և՛ արևմտյան գործընկերների մոտ։
«Ընդհանուր առմամբ ասուլիսի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններից գրեթե ոչինչ նորություն չէր, բացառությամբ, որ Հայաստանը չի պատրաստվում հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները։ Այս թեմային էլ կարող էին անդրադառնալ նույնիսկ ՊՆ խոսնակի մակարդակով»,- ասաց Սուրենյանցը։
Նշենք, որ Փաշինյանի՝ ավելի քան երեքուկես ժամ տևած ասուլիսին զուգահեռ ասուլիս էր տալիս նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Քաղաքագետի խոսքով՝ նման իրադարձությունների համընկնումը սովորաբար պատահական չի լինում, և ինչ–որ լուծումների նախաշեմին երկու երկրներն էլ փորձում են պատրաստել իրենց հասարակություններին, սակայն եթե Բաքվի պարագայում հստակ ձևակերպումներ կան, Բաքվի օրակարգը հասկանալի է, Հայաստանի պարագայում այլ պատկեր է։