00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի դեպքով Ադրբեջանն ուզում է ՀՀ-ին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյան

© Photo : Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԻրավիճակը Լաչինի միջանցքում
Իրավիճակը Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Լաչինի միջանցքի հարցում կարևոր է ՌԴ դիրքորոշումն ու խաղաղապահների գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը սադրանք է, որն ունի երկու նպատակ` կոտրել ԼՂ հայերի կամքը` ապրելու սեփական հայրենիքում, և ՀՀ-ին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա սևով սպիտակի վրա գրված է։ Ուստի, Լաչինի հարցով մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Այստեղ կարևոր է ՌԴ դիրքորոշումն ու խաղաղապահների գործունեությունը։ Ես արդեն ասել եմ` եթե պարզվի, որ ՌԴ–ն չի կարողանում այդ պարտականությունները կատարել, որպես ԱԽ մշտական անդամ` պետք է դիմի ՄԱԿ–ի ԱԽ-ին»,–ասաց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ Փաշինյանի, կան մի շարք հարցեր, որոնց պատասխաններից է կախված ապագան։ Մասնավորապես, այն հարցը, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը։
Նրա խոսքով` կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը։ Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները, ըստ վարչապետի, մերկապարանոց համարել չի կարող, քանի որ տեսնում է, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը։
Սակայն կա նաև մեկ այլ հարց` ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես վարվում. կան մարդիկ, փորձագետներ, որոնք ասում են, թե Ադրբեջանը մտածում է, որ ՀՀ–ն ու հայերն էլ ուզում են վերացնել Ադրբեջանը։ Բացի այդ, Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանը շարունակաբար ատելության խոսք է զարգացնում, սակայն նրանք էլ իրենց հերթին ասում են, որ մեր մեջ են տեսնում նման դրսևորումներ։ Ուստի, այս հարցերի պատասխաններից է կախված ապագան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0