https://arm.sputniknews.ru/20230109/vokrainaci-divanagety-hajtararel-e-vor-arevmutqy-kievin-zhamketanc-zenqer-e-matakararum-53624998.html
Ուկրաինացի դիվանագետը հայտարարել է, որ Արևմուտքը Կիևին ժամկետանց զենքեր է մատակարարում
Ուկրաինացի դիվանագետը հայտարարել է, որ Արևմուտքը Կիևին ժամկետանց զենքեր է մատակարարում
Sputnik Արմենիա
Արևմուտքը դեռ չի բացել իր պահեստներն ուկրաինական կողմի համար այնքանով, որքանով կցանկանար Կիևը։ 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T23:52+0400
2023-01-09T23:52+0400
2023-01-10T09:19+0400
ուկրաինա
սպառազինություն
արևմուտք
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40662760_0:0:1600:901_1920x0_80_0_0_be24d93ec0774a4518d7961305c533e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրին ուղարկված սպառազինության մի մասի պիտանելիության ժամկետը լրացած է:Նա նշել է, որ Ուկրաինա ուղարկված զենքի մեծ մասը համեմատաբար հին է։Ամսագիրը հայտնում է, որ Արևմուտքը դեռ չի բացել իր պահեստներն ուկրաինական կողմի համար այնքան, որքան կցանկանար Կիևը։ Նշվում է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, կործանիչներ, տանկեր և հեռահար գործողության զինամթերք, ինչպիսիք են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40662760_97:0:1520:1067_1920x0_80_0_0_58438803e3497e136ca76ba3c5c3c340.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, սպառազինություն, արևմուտք, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, սպառազինություն, արևմուտք, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինացի դիվանագետը հայտարարել է, որ Արևմուտքը Կիևին ժամկետանց զենքեր է մատակարարում
23:52 09.01.2023 (Թարմացված է: 09:19 10.01.2023) Արևմուտքը դեռ չի բացել իր պահեստներն ուկրաինական կողմի համար այնքանով, որքանով կցանկանար Կիևը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն ամերիկյան
Newsweek ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրին ուղարկված սպառազինության մի մասի պիտանելիության ժամկետը լրացած է:
«Սարքավորումների մի մասի պիտանելիության ժամկետը լրացած է։ Մենք կատակում ենք՝ եթե ուզում եք այն վերացնել, տվեք մեզ․.. Սովորական, խաղաղ ժամանակ ոչ ոք չէր ցանկանա այդ մասին նման արտահայտություններով խոսել։ Բայց հիմա ինչո՞ւ ոչ»,- ասել է դեսպանը։
Նա նշել է, որ Ուկրաինա ուղարկված զենքի մեծ մասը համեմատաբար հին է։
Ամսագիրը հայտնում է, որ Արևմուտքը դեռ չի բացել իր պահեստներն ուկրաինական կողմի համար այնքան, որքան կցանկանար Կիևը։ Նշվում է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, կործանիչներ, տանկեր և հեռահար գործողության զինամթերք, ինչպիսիք են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։