https://arm.sputniknews.ru/20230109/shrjapakman-orerin-arcakhum-110-erekha-e-tsnvel-53607318.html
Շրջափակման օրերին Արցախում 110 երեխա է ծնվել
Շրջափակման օրերին Արցախում 110 երեխա է ծնվել
Sputnik Արմենիա
2022 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 1623 ծնունդ է գրանցվել։ 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T16:03+0400
2023-01-09T16:03+0400
2023-01-09T16:20+0400
արցախ
երեխա
շրջափակում
լաչինի միջանցք
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:1124:1601:2024_1920x0_80_0_0_529263c8f043db844708749a7f2cbb5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում 110 երեխա է ծնվել։ Ուրախ լուրը հայտնել է ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Միայն 2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում 43 երեխա է լույս աշխարհ եկել։Արցախի առողջապահության նախարարությունը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել անցած տարվա ընթացքում գրանցված ծնունդների վերաբերյալ։Նախորդ տարվա ընթացքում փոքրիկ արցախցիներ են ծնվել նաև արտամարմնային բեղմնավորման ճանապարհով։ Մասնավորապես, ԱՀ ԱՆ բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, նրանցից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ-ում:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:974:1601:2174_1920x0_80_0_0_c1cee02f65330cdaf34a105aae293f13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, երեխա, շրջափակում, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
արցախ, երեխա, շրջափակում, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Շրջափակման օրերին Արցախում 110 երեխա է ծնվել
16:03 09.01.2023 (Թարմացված է: 16:20 09.01.2023) 2022 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 1623 ծնունդ է գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում 110 երեխա է ծնվել։ Ուրախ լուրը հայտնել է ԱՀ առողջապահության
նախարարության մամուլի ծառայությունը։
Միայն 2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում 43 երեխա է լույս աշխարհ եկել։
Արցախի առողջապահության նախարարությունը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել անցած տարվա ընթացքում գրանցված ծնունդների վերաբերյալ։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ տարվա ընթացքում փոքրիկ արցախցիներ են ծնվել նաև արտամարմնային բեղմնավորման ճանապարհով։ Մասնավորապես, ԱՀ ԱՆ բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, նրանցից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ-ում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։