https://arm.sputniknews.ru/20230109/nakhvord-tari-hajastan--e-ajcelel-1-mln-670-hazar-zbvosashrjik-53623757.html
Նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ
Նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ
Sputnik Արմենիա
Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ մեր երկիր են ժամանել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Գերմանիայից։ 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T21:38+0400
2023-01-09T21:38+0400
2023-01-09T21:49+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27816959_0:0:1600:901_1920x0_80_0_0_65b83a5258d4100b91d5893696e21c9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2022 թվականին մեր երկիր 1 միլիոն 670.000 զբոսաշրջիկ է այցելել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նախորդ տարի գրանցված ցուցանիշը ռեկորդային է վերջին 3 տարվա մեջ։ 2021 թվականին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 870 հազար է եղել, իսկ 2020 թվականին` 375 հազար մարդ։Սիրուն և հեքիաթային է. զբոսաշրջիկները և ՀՀ քաղաքացիները տպավորված են հրապարակի միջոցառմամբԿոմիտեն ներկայացրել է 2016-2022 թվականների զբոսաշրջային այցերին վերաբերող վիճակագրական տվյալներ։ Ըստ այդմ`ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստանն ունեցել է 2019 թվականին` 1 միլիոն 890 հազար մարդ։ 2022 թվականին ամսական կտրվածքով հաջողվել է երկու անգամ գերազանցել է 2019–ի այցելությունների թիվը. 2019 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 140.376, դեկտեմբերին` 110.685 մարդ, իսկ 2022 թվականին` համապատասխանաբար 144.576 և 130.429 մարդ։Նշենք, որ 2022 թվականին ռեկորդային այցեր գրանցած ամիսն օգոստոսն է` 261.834 մարդ։Ամենից հաճախ Հայաստան են ժամանել Ռուսաստանից (46 %), Վրաստանից (11 %), Իրանից (7 %), ԱՄՆ–ից (3 %) և Գերմանիայից (1 %)։Թունյանն առաջարկում է զբոսաշրջիկներին թույլ տալ անսահմանափակ կանխիկ վճարումներ կատարել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27816959_180:0:1600:1065_1920x0_80_0_0_51d999ffd8579eff8240c38c126447dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
Նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ
21:38 09.01.2023 (Թարմացված է: 21:49 09.01.2023) Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ մեր երկիր են ժամանել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Գերմանիայից։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2022 թվականին մեր երկիր 1 միլիոն 670.000 զբոսաշրջիկ է այցելել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախորդ տարի գրանցված ցուցանիշը ռեկորդային է վերջին 3 տարվա մեջ։
2021 թվականին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 870 հազար է եղել, իսկ 2020 թվականին` 375 հազար մարդ։
Կոմիտեն ներկայացրել է 2016-2022 թվականների զբոսաշրջային այցերին վերաբերող վիճակագրական տվյալներ։ Ըստ այդմ`ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստանն ունեցել է 2019 թվականին` 1 միլիոն 890 հազար մարդ։ 2022 թվականին ամսական կտրվածքով հաջողվել է երկու անգամ գերազանցել է 2019–ի այցելությունների թիվը. 2019 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 140.376, դեկտեմբերին` 110.685 մարդ, իսկ 2022 թվականին` համապատասխանաբար 144.576 և 130.429 մարդ։
Նշենք, որ 2022 թվականին ռեկորդային այցեր գրանցած ամիսն օգոստոսն է` 261.834 մարդ։
Ամենից հաճախ Հայաստան են ժամանել Ռուսաստանից (46 %), Վրաստանից (11 %), Իրանից (7 %), ԱՄՆ–ից (3 %) և Գերմանիայից (1 %)։