00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարծել է` հորեղբայրը մահացած է, պառկեցրել է և հրկիզել. մանրամասներ Կապանի սպանությունից

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2023
Բաժանորդագրվել
52-ամյա տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավելի մարմնական վնասվածքներ:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքի մարզի Կապան քաղաքում 52-ամյա տղամարդու սպանության մասին։
Հայտնել էինք, որ 29-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը։
Ոստիկանության հաղորդմամբ` հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, Կապանի ոստիկանական բաժին ահազանգ էր ստացվել, որ Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է շտապօգնության ավտոմեքենայում:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և 264-րդ (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
52-ամյա տղամարդու տանը զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, բնակարանի գույքը եղել է ջարդված՝ կրկին արնանման հետքերով, իսկ հյուրասենյակը՝ հրկիզված:
Դաժան սպանություններից մինչև հղիի վրաերթ. 2022-ի՝ հասարակական հնչեղություն ստացած դեպքերը
Դիակի զննության արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավելի մարմնական վնասվածքներ:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի 29-ամյա եղբորորդին, որը հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք, ներկայացնելով քննությանը հետաքրքրող մանրամասներ:
«Ըստ նախնական տվյալների` երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, տարբեր առարկաներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը։Հետո հասկանալով, որ նա չի մահացել, հանգցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն»,– տեղեկացնում են քննչական կոմիտեից։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն, որը կատարվել է առանձին դաժանությամբ) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Երևանում տեղի ունեցած սպանության դեպքով մի շարք անձինք են հարցաքննվել. մանրամասներ
Լրահոս
0