https://arm.sputniknews.ru/20230109/kapan-qaghaqum-29-amja-eritasardy-tsetselvov-spanel-e-hvoreghbvory-53600177.html
Կապան քաղաքում 29-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը
Կապան քաղաքում 29-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը
Sputnik Արմենիա
Տղամարդը հանցանքի հետքերը թաքցնելու նպատակով այրել է անկողինը, որի մեջ անգիտակից վիճակում եղել է հորեղբայրը: 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T13:34+0400
2023-01-09T13:34+0400
2023-01-09T13:35+0400
սպանություն
կապան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_0:84:1600:984_1920x0_80_0_0_0fa72ac8113436113b1f7d12cdd5b85d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում 29-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով:Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում:29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:Նախաձեռնվել է քրեական վարույթ:
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_88:0:1512:1068_1920x0_80_0_0_42754e0490b72a3c1d7a5730bf746e9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, կապան, ձերբակալություն
սպանություն, կապան, ձերբակալություն
Կապան քաղաքում 29-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը
13:34 09.01.2023 (Թարմացված է: 13:35 09.01.2023) Տղամարդը հանցանքի հետքերը թաքցնելու նպատակով այրել է անկողինը, որի մեջ անգիտակից վիճակում եղել է հորեղբայրը:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում 29-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր»,–հայտնում է ոստիկանությունը։
Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով:
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում:
29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: