00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում 2022 թվականին զոհվել Է ԻՀՊԿ-ի շուրջ 40 սպա

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցԻՀՊԿ զինվորներ
ԻՀՊԿ զինվորներ - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2023
ԻՀՊԿ զինվորներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էլիտար ստորաբաժանման զինծառայողները սպանվել են ինչպես սահմանին տեղի ունեցած միջադեպերի, այնպես էլ երկրում բողոքի ցույցերի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2022 թվականին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի շուրջ 40 ծառայողներ են զոհվել։ Այս մասին հայտարարել է գեներալ Ալի Աքբար Փուրջամշիդիանը:
«ԻՀՊԿ ցամաքային զորքերի շուրջ 40 մարտիկներ այս տարի զոհվել են տարբեր ճակատներում ՝ երկրի հյուսիս-արևմուտքում, արևմուտքում ու հարավ-արևելքում։ Դեպքերը տեղի են ունեցել տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Թեհրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ»,- Ալի Աքբար Փուրջամշիդիանի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:
Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրել Մահսայի մահվան մեջ։
Ժամանակի ընթացքում բողոքի ցույցերը ձեռք բերեցին արմատական-ծայրահեղական բնույթ։ Գրեթե ամեն օր անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործում հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, ուժայինների ՝ ոստիկանության, ԻՀՊԿ – ի, ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։
Իրանի իշխանությունները Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու համար, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը:
Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված անձանց նկատմամբ:
Լրահոս
0