https://arm.sputniknews.ru/20230109/erevanum-teghi-unecats-spanutjan-u-danakaharutjan-mej-kaskatsvogh-eritasardy-dzerbakalvel-e-53594915.html
Երևանում տեղի ունեցած սպանության ու դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
Երևանում տեղի ունեցած սպանության ու դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է... 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T12:29+0400
2023-01-09T12:29+0400
2023-01-09T19:57+0400
հհ ոստիկանություն
ձերբակալություն
երևան
դանակահարություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53619726_0:0:1261:709_1920x0_80_0_0_846b461a679aa2edda407c35c0ec2e4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Երևանի Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը դեպքի մասնակիցներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել էր քննչական բաժին:Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53619726_18:0:963:709_1920x0_80_0_0_544197a19911f1375fda546387c52234.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ձերբակալություն, երևան, դանակահարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հհ ոստիկանություն, ձերբակալություն, երևան, դանակահարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանում տեղի ունեցած սպանության ու դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
12:29 09.01.2023 (Թարմացված է: 19:57 09.01.2023) Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Երևանի Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ, տեղեկացնում են
ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Հաջորդ հաղորդումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 19-ամյա, 18-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ: 25-ամյա երիտասարդի վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա հիվանդանոցում մահացել էր:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը դեպքի մասնակիցներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել էր քննչական բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: