https://arm.sputniknews.ru/20230109/arvoghjapahutjan-nakhararutjuny-2024-tvakani-keserin-bejbi-bum-e-aknkalum-pashajan-53597468.html
Առողջապահության նախարարությունը 2024 թվականի կեսերին «բեյբի բում» է ակնկալում․ Փաշայան
Առողջապահության նախարարությունը 2024 թվականի կեսերին «բեյբի բում» է ակնկալում․ Փաշայան
Sputnik Արմենիա
Փաշայանի խոսքով` իրենց նպատակն է Հայաստանում հաղթահարել առաջնային անպտղությունը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա առնվազն մեկ երեխա։ 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T12:58+0400
2023-01-09T12:58+0400
2023-01-09T13:04+0400
հայաստան
երեխա
անպտղություն
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/720/42/7204203_0:60:1156:710_1920x0_80_0_0_cf5ecc4a2333377eb0dec73611f0a6e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Հայաստանում անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը 2024 թվականի կեսերին ակնկալում է «բեյբի բում»։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։Նա կարևոր փոփոխություն համարեց այն, որ ծրագրից կարող են օգտվել Հայաստանում ապրող, ծրագրի չափորոշիչներին համապատասխանող բոլոր կանայք՝ անկախ նրանց թվից։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 5-ին կառավարության նիստում հայտնեց, որ պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողականության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին («Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն, «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ):«Մեր նպատակն է հաղթահարել առաջնային անպտղությունը (եթե կինը երբեք հղի չի եղել), որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա առնվազն մեկ երեխա»,- ասաց Փաշայանը։ՀՀ–ում տղամարդկանց անպտղության ցուցանիշները մտահոգիչ են․ ինչպես օգնել երեխա ցանկացողներինՆշենք, որ ըստ պետական ծրագրի` 20-35 տարեկան (ներառյալ) 2 և ավելի տարեկան երեխա չունեցող ընտանիքներին (կամ միայնակ կանանց) կտրամադրվի աջակցության ամբողջական փաթեթ (ներարգանդային բեղմնավորման 6 փորձ և արտարգանդային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը ՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ)։ 36-42 տարեկան (ներառյալ) կանանց համար աջակցության փաթեթը կկազմի ներարգանդային բեղմնավորման 6 փորձ: Սահմանամերձ գյուղերում բնակվող (պաշտոնապես գրանցված) 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող ընտանիքների համար աջակցություն կտրամադրվի համապատասխանաբար ներարգանդային և արտարգանդային բեղմնավորման 6 և 1 փորձերի տեսքով: Այդ ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ (մոտ 6,6 մլն դոլար)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/720/42/7204203_66:0:1090:768_1920x0_80_0_0_fc3d8e2dc2e94944df1aa3122a61514a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, անպտղություն, հհ առողջապահության նախարարություն
հայաստան, երեխա, անպտղություն, հհ առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարությունը 2024 թվականի կեսերին «բեյբի բում» է ակնկալում․ Փաշայան
12:58 09.01.2023 (Թարմացված է: 13:04 09.01.2023) Փաշայանի խոսքով` իրենց նպատակն է Հայաստանում հաղթահարել առաջնային անպտղությունը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա առնվազն մեկ երեխա։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Հայաստանում անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը 2024 թվականի կեսերին ակնկալում է «բեյբի բում»։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Նա կարևոր փոփոխություն համարեց այն, որ ծրագրից կարող են օգտվել Հայաստանում ապրող, ծրագրի չափորոշիչներին համապատասխանող բոլոր կանայք՝ անկախ նրանց թվից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 5-ին կառավարության նիստում
հայտնեց, որ պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։
«Մեր ֆինանսական միջոցները բավարար են։ Հնարավոր է, որ պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների թիվը ավելանա»,- ասաց Փաշայանը։
Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողականության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին («Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն, «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ):
«Մեր նպատակն է հաղթահարել առաջնային անպտղությունը (եթե կինը երբեք հղի չի եղել), որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա առնվազն մեկ երեխա»,- ասաց Փաշայանը։
Նշենք, որ ըստ պետական ծրագրի` 20-35 տարեկան (ներառյալ) 2 և ավելի տարեկան երեխա չունեցող ընտանիքներին (կամ միայնակ կանանց) կտրամադրվի աջակցության ամբողջական փաթեթ (ներարգանդային բեղմնավորման 6 փորձ և արտարգանդային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը ՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ)։ 36-42 տարեկան (ներառյալ) կանանց համար աջակցության փաթեթը կկազմի ներարգանդային բեղմնավորման 6 փորձ: Սահմանամերձ գյուղերում բնակվող (պաշտոնապես գրանցված) 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող ընտանիքների համար աջակցություն կտրամադրվի համապատասխանաբար ներարգանդային և արտարգանդային բեղմնավորման 6 և 1 փորձերի տեսքով: Այդ ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ (մոտ 6,6 մլն դոլար)։