https://arm.sputniknews.ru/20230109/arterkric-lavagujn-masnagetnerin-knergraven-ekvonvomikaji-nakhararutjunn-ampvopel-e-2022-y-53612967.html
Արտերկրից լավագույն մասնագետներին կներգրավեն. էկոնոմիկայի նախարարությունն ամփոփել է 2022-ը
Արտերկրից լավագույն մասնագետներին կներգրավեն. էկոնոմիկայի նախարարությունն ամփոփել է 2022-ը
Sputnik Արմենիա
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով այս պահի դրությամբ համարակալվել է 200.000 գլուխ, փետրվարին նախատեսվում է ավարտել գործընթացը: 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T16:56+0400
2023-01-09T16:56+0400
2023-01-09T16:57+0400
հայաստան
էկոնոմիկայի նախարարություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52375746_0:86:1670:1025_1920x0_80_0_0_4b4a742d69be358cd4f92b81cf1d21af.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արտերկրից լավագույն մասնագետներին կներգրավեն հայաստանյան ընկերություններում։ Էնոնոմիկայի նախարարությունն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գերատեսչության նախաձեռնած մի շարք ծրագրերի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նախարարության պատասխանատուները կառավարության ղեկավարին ներկայացրել են փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) խթանման, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները:Էկոնոմիկայի նախարարությունում մշակվել են թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների հայեցակարգերը, մինչև 2023թ. առաջին կիսամյակի ավարտը կընդունվեն նաև ռազմավարությունները: Գործադիրի ղեկավարին ներկայացվել են տնտեսության այս ճյուղերի զարգացմանն ուղղված քայլերն ու ներդրումային ծրագրերը:Վարչապետը ծանոթացել է արտահանման խթանման, տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ կապուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտահանման ապահովագրության ուղղություններով կատարված աշխատանքներին։Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքները։ Նշվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով այս պահի դրությամբ համարակալվել է 200.000 գլուխ, փետրվարին ակնկալվում է ավարտին հասցնել գործընթացը: Հաջող իրականացվում են ինտենսիվ այգեգործության ծրագրերը, գյուղապահովագրության ծրագիրը։ 2023թ. նախատեսվում է սկսել տնկանյութի հավաստագրման գործընթացը: Փաշինյանն անդրադարձել է նաև արոտավայրերի հասանելիության հարցին` հանձնարարելով գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:Փաշինյանին պարզաբանումներ են ներկայացվել ձկնաբուծության ոլորտում վերջին շրջանում արձանագրված անկումների, ռիսկերի կառավարման և ձեռնարկվող քայլերի մասին։ Քննարկվել են նաև կոնյակագործության, խաղողի մթերման գործընթացները, սպանդանոցների գործունեության հարցերը:Հնարավոր է` Քերոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52375746_59:0:1543:1113_1920x0_80_0_0_5ffd7641d619a8aca9150c6bac8ce19c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էկոնոմիկայի նախարարություն, նիկոլ փաշինյան
հայաստան, էկոնոմիկայի նախարարություն, նիկոլ փաշինյան
Արտերկրից լավագույն մասնագետներին կներգրավեն. էկոնոմիկայի նախարարությունն ամփոփել է 2022-ը
16:56 09.01.2023 (Թարմացված է: 16:57 09.01.2023) Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով այս պահի դրությամբ համարակալվել է 200.000 գլուխ, փետրվարին նախատեսվում է ավարտել գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արտերկրից լավագույն մասնագետներին կներգրավեն հայաստանյան ընկերություններում։ Էնոնոմիկայի նախարարությունն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գերատեսչության նախաձեռնած մի շարք ծրագրերի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Նախարարության պատասխանատուները կառավարության ղեկավարին ներկայացրել են փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) խթանման, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները:
«Վարչապետը հանձնարարել է տնտեսության արդիականացման ծրագրերում կենտրոնանալ բովանդակային առաջընթաց ապահովելու և պետական օժանդակության գործիքակազմի շարունակական կատարելագործման վրա: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է պետական կառավարման համակարգի կարողությունների զարգացման և ֆինանսական գրագիտության բարձրացման ծրագրերի իրականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Էկոնոմիկայի նախարարությունում մշակվել են թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների հայեցակարգերը, մինչև 2023թ. առաջին կիսամյակի ավարտը կընդունվեն նաև ռազմավարությունները: Գործադիրի ղեկավարին ներկայացվել են տնտեսության այս ճյուղերի զարգացմանն ուղղված քայլերն ու ներդրումային ծրագրերը:
Վարչապետը ծանոթացել է արտահանման խթանման, տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ կապուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտահանման ապահովագրության ուղղություններով կատարված աշխատանքներին։
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքները։ Նշվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով այս պահի դրությամբ համարակալվել է 200.000 գլուխ, փետրվարին ակնկալվում է ավարտին հասցնել գործընթացը: Հաջող իրականացվում են ինտենսիվ այգեգործության ծրագրերը, գյուղապահովագրության ծրագիրը։ 2023թ. նախատեսվում է սկսել տնկանյութի հավաստագրման գործընթացը: Փաշինյանն անդրադարձել է նաև արոտավայրերի հասանելիության հարցին` հանձնարարելով գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:
Փաշինյանին պարզաբանումներ են ներկայացվել ձկնաբուծության ոլորտում վերջին շրջանում արձանագրված անկումների, ռիսկերի կառավարման և ձեռնարկվող քայլերի մասին։ Քննարկվել են նաև կոնյակագործության, խաղողի մթերման գործընթացները, սպանդանոցների գործունեության հարցերը: