00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհավանական հնարքներ. հայերից ովքե՞ր են հայտնվել Գինեսի գրքում

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլայ Մադոյան
Նիկոլայ Մադոյան - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2023
Նիկոլայ Մադոյան
Բաժանորդագրվել
Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ, բայց հայոց հողում դյուցազունների ու էնտուզիաստների պակաս դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի քաղաքացիներն ու այլ երկրներում բնակվող ազգությամբ հայերն այսօրվա դրությամբ ավելի քան 1200 համաշխարհային ռեկորդ են սահմանել, սակայն Գինեսի գրքի գոյության ամբողջ ընթացքում (XX դարի կեսերից. խմբ.) ընդամենը 68-ն են հայտնվել բաղձալի գրքում։
Ռեկորդներ են սահմանվել ամենատարբեր ոլորտներում, իսկ աչքի ընկած 400 անձանց թվում կան ականավոր գործիչներ, սպորտի վարպետներ և նույնիսկ կազմակերպություններ։

Ռեկորդների սահմանման հանձնաժողովի նախագահ, «Դյուցազնագրքի» հրատարակիչ Վարդան Թովմասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ոչ բոլոր ձեռքբերումներն են արժանանում Գինեսի գրքի ժյուրիի հավանությանը: Նրա խոսքով` ամեն տարի ավելի քան 65 հազար հայտ է ներկայացվում աշխարհի տարբեր երկրներից, որոնցից հաստատվում է մինչև 40 հազարը։ Ռեկորդի գրանցման գործընթացը տևում է 2-ից 4 ամիս: Հանձնաժողովն ուսումնասիրում և ստուգում է ռեկորդ սահմանելու փաստը հաստատող տեսագրությունների իսկությունը։

Բաղձալի ցուցակում հայտնված ռեկորդակիրները դրամական պարգևեր չեն ստանում, բայց փաստն ինքնին հնարավորություն է տալիս մասնակցելու հեղինակավոր միջազգային մրցույթների։
Թովմասյանը հիշեցրեց, որ հայկական «գինեսցիներից» առաջինը Ռոբերտ Գալստյանն է եղել 1991 թվականին։ Նա ատամներով սեղմած պարանի օգնությամբ 10 մետր քարշ է տվել 12 տոննա կշռող մեքենան։
«Դյուցազնագրքի» հրատարակիչը ներկայացրեց վերջին տարիներին Գինեսի գրքում գրանցված ձեռքբերումների ընտրանին։
Աշխարհի ամենաուժեղ ձայնը․ Միլեն Կարանյանի անունն ընդգրկվել է հայկական ռեկորդների գրքում

Սպորտ

Ռեկորդների մեծ մասը, ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս, սահմանվում են սպորտի ոլորտում։ Բայցևայնպես արդյունքի հասնելու համար դյուցազնական ուժը հաճախ բավարար չէ, նաև խորամանկություն է պետք։
Վերջին տարիներին ամենատպավորիչներից մեկը 8-ամյա Դավիթ Սարգսյանի սահմանած ռեկորդն է եղել։ Նա մի ձեռքով 40 մետր քարշ է տվել երկու մարդատար ավտոմեքենա։ Դավիթը չորս տարեկանից զբաղվում է ըմբշամարտով և մասնակցում տարբեր ուժային մրցույթների։
Այս ամռանը համաշխարհային արդյունք ցույց տվեց նաև Ռիտա Խաչատրյանը, որին հաջողվեց բարդ պտույտներ կատարել օղակների վրա։
Միջազգային ժյուրիին մի քանի տարի առաջ զարմացրեց նաև մարզիկ Ռոման Սահրադյանը Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղից: Ընդ որում` նա զարմացրեց ոչ թե մեկ, այլ վեց անգամ։ Նրա վերջին նվաճումը րոպեում 45 պտույտն է հորիզոնական ձողի վրա։
Եվս մեկ մարզիկի՝ Մանվել Մամոյանի անունը գրքում ներառվեց, երբ նա Երևանի Ազատության հրապարակում մեկ րոպեում 86 ձգում կատարեց։
Ծանրամարտի սպորտի վարպետ Բենիկ Իսրայելյանը նույնպես ընդգրկված է այս ցուցակում. նրա երեք նվաճումները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Բենիկը մեկ մատով ավելի քան 116 կիլոգրամ բեռ է բարձրացնում։
Մարզիկ Արտյոմ Սոլոյանը ռեկորդակիր է դարձել մեկ րոպեում 124 ձգում անելուց հետո։

Այլ ռեկորդներ

Գինեսի ռեկորդակիրներից են նաև հայտնի իլյուզիոնիստներ, ամուսիններ Սոս և Վիկտորյա Պետրոսյանները։ Նրանք աշխարհի ամենաարագ վերափոխման վարպետներն են ճանաչվել։ Վիկտորյան 120 վայրկյանում 16 հանդերձանք է փոխում, իսկ 60 վայրկյանում՝ 12։
Երաժիշտ Արտավազդ Թադևոսյանին նույնպես կարելի է գտնել գրքի էջերում։ Գինեսի հանձնաժողովը խոստովանել է, որ նա բոլորից արագ է դուդուկ նվագում։
Ցուցակում է նաև ջութակահար Նիկոլայ Մադոյանի ռեկորդը։ Նա աշխարհում բոլորից երկար է նվագել՝ կատարելով 59 ստեղծագործություն 35 ժամվա ընթացքում, ժամը մեկ ընդամենը հինգ րոպե ընդհատելով իր ելույթը։
Բացի այդ, Ռեկորդների գրքում է աշխարհի ամենամեծ գաթան (քաշը՝ 410 կիլոգրամ, երկարությունը՝ 65 մետր)։ Այս ցուցակում է նաև 4 տոննա 410 կգ քաշով շոկոլադե սալիկը:
2-ամյա Տիգրանը հրել է 1250 կգ-անոց մեքենան ու գրանցվել «Դյուցազնագրքում»
Լրահոս
0