https://arm.sputniknews.ru/20230108/zinedin-zidany-hrazharvel-e-glkhavvorel-amn-futbvoli-azgajin-havaqakany-53581764.html
Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականը
Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականը
Sputnik Արմենիա
Զիդանը իր գործակալի միջոցով է մերժել առաջարկը: 08.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-08T16:50+0400
2023-01-08T16:50+0400
2023-01-08T16:50+0400
զինեդին զիդան
ֆուտբոլ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104635009_0:0:1600:901_1920x0_80_0_0_4c96fa4b6fce22fa95d873ee4591a063.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը՝ ստանձնել երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Կատարում աշխարհի առաջնությունից հետո Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախընտրել է երկարաձգել պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։Զիդանը «Ռեալը» մարզել է 2016-2018 թվականներին և 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի մայիսը: Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի կրկնակի չեմպիոն։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104635009_41:0:1464:1067_1920x0_80_0_0_28ca1356012a85eacf1b59909dc2d244.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինեդին զիդան, ֆուտբոլ, ամն
զինեդին զիդան, ֆուտբոլ, ամն
Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականը
Զիդանը իր գործակալի միջոցով է մերժել առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը՝ ստանձնել երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Կատարում աշխարհի առաջնությունից հետո Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախընտրել է երկարաձգել պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Զիդանի հետ, որպեսզի ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Գրեգ Բերհալտերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո նրան առաջարկի գլխավորել ազգային հավաքականը։ Զիդանը իր գործակալի միջոցով մերժել է նրանց:
Զիդանը «Ռեալը» մարզել է 2016-2018 թվականներին և 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի մայիսը: Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի կրկնակի չեմպիոն։