https://arm.sputniknews.ru/20230108/inchu-e-hanrajin-hyn-krtshatel-katvoghikvosin-erakhtagitutjun-hajtnelu-hatvatsy-parzabanum-53571563.html
Ինչո՞ւ է Հանրային ՀԸ–ն կրճատել կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը. պարզաբանում
Ինչո՞ւ է Հանրային ՀԸ–ն կրճատել կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը. պարզաբանում
Sputnik Արմենիա
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել է, թե ինչու է հաղորդավարի խոսքը կրճատվել և ինչպես են... 08.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-08T10:42+0400
2023-01-08T10:42+0400
2023-01-08T10:43+0400
հեռուստատեսություն
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
համերգ
սուրբ ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1571/63/15716359_0:0:1600:901_1920x0_80_0_0_9f33e6d98761851057860454b3cb6313.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է, թե ինչու է հունվար 6-ի տոնական համերգի հեռարձակումից հաղորդավարի խոսքից կրճատել կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը։Նշենք, որ երեկ Մայր աթոռ սուրբ էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր իր վրդովմունքը։Նշենք, որ ժամեր անց տեր Ասողիկը գրեց, որ թյուրիմացությունը շտկված է և Սուրբծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունը կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:Այնուհետև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը պարզաբանեց, որ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգի այն հատվածը, որի մասին ավելի վաղ գրել էր Հայր Ասողիկը, ըստ համերգի կազմակերպիչների եղել է դահլիճում ներկա հանդիսատեսի համար նախատեսված, ոչ հեռուստատեսային նախապատրաստական հաղորդավարական խոսք, որը եթեր հեռարձակելը նրանք համարել են ոչ նպատակահարմար:«Հայր Ասողիկի կողմից առաջարկ ենք ստացել ներառել խոսքի այդ հատվածն ամբողջական տեսագրության մեջ, որն ընդունել ենք»,–գրել է նա։Հիշեցնենք` Սուրբծննդյան տոնի կապակցությամբ Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ անցկացվեց «Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարեցին հայկական հոգևոր երգեր, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր, հնչեցին աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործություններ: Դիրիժորներն էին Վահագն Պապյանը և Հովհաննես Չեքիջյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1571/63/15716359_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b13229108fb40c25ba552a71a34c5d48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեռուստատեսություն, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, համերգ, սուրբ ծնունդ
հեռուստատեսություն, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, համերգ, սուրբ ծնունդ
Ինչո՞ւ է Հանրային ՀԸ–ն կրճատել կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը. պարզաբանում
10:42 08.01.2023 (Թարմացված է: 10:43 08.01.2023) Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել է, թե ինչու է հաղորդավարի խոսքը կրճատվել և ինչպես են որոշել հարթել խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է, թե ինչու է հունվար 6-ի տոնական համերգի հեռարձակումից հաղորդավարի խոսքից կրճատել կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը։
Նշենք, որ երեկ Մայր աթոռ սուրբ էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր իր վրդովմունքը։
«Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը: Ցավալի է, մանավանդ անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը»,- գրել էր նա։
Նշենք, որ ժամեր անց տեր Ասողիկը գրեց, որ թյուրիմացությունը
շտկված է և Սուրբծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունը կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:
Այնուհետև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը
պարզաբանեց, որ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգի այն հատվածը, որի մասին ավելի վաղ գրել էր Հայր Ասողիկը, ըստ համերգի կազմակերպիչների եղել է դահլիճում ներկա հանդիսատեսի համար նախատեսված, ոչ հեռուստատեսային նախապատրաստական հաղորդավարական խոսք, որը եթեր հեռարձակելը նրանք համարել են ոչ նպատակահարմար:
«Հայր Ասողիկի կողմից առաջարկ ենք ստացել ներառել խոսքի այդ հատվածն ամբողջական տեսագրության մեջ, որն ընդունել ենք»,–գրել է նա։
Հիշեցնենք` Սուրբծննդյան տոնի կապակցությամբ Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ անցկացվեց «Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարեցին հայկական հոգևոր երգեր, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր, հնչեցին աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործություններ: Դիրիժորներն էին Վահագն Պապյանը և Հովհաննես Չեքիջյանը։