00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ երեխաներին կրկես շատ է պետք, կամ ինչպես Գագիկ Ավետիսյանը դարձավ Չարլի ծաղրածու

Բաժանորդագրվել
Գագիկ Ավետիսյանը` Չարլի ծաղրածուն, Sputnik Արմենիային պատմել է Օլեգ Պոպովի հետ ընկերության և Չարլի Չապլինի հանդեպ անսահման սիրո մասին։
Հատկապես այս ժամանակաշրջանում հայ ժողովրդին, հայ մանուկներին շատ է պետք կրկեսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց աշխարհահռչակ ծաղրածու Գագիկ Ավետիսյանը` նույն ինքը Չարլի ծաղրածուն` ցավով նշելով, որ արդեն տևական ժամանակ է` Հայաստանում կրկեսը չի գործում, և հայ երեխաները, որոնք վերջին երեք տարիներին գտնվում են մշտական սթրեսի պայմաններում, զրկված են կյանքի այդ կարևոր ուրախությունից:
Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է լուծել բոլոր խնդիրները և հնարավորինս արագ վերականգնել կրկեսի աշխատանքը։
«Կրկեսը լուրջ թերապիա է և՛ մեծերի, և՛ երեխաների համար։ Մարդիկ մտնում են այնտեղ, և նրանց կյանքը գոնե երկու–երեք ժամով փոխվում է»,– ասաց Ավետիսյանը։
Նա վստահեցրեց, որ ոչ միայն հանդիսատեսն է մոռանում տխրության մասին, այլև ինքը, երբ բեմ է բարձրանում։ Կախարդական այդ վարագույրի դիմաց կանգնելուց հետո այլ կյանք է, որտեղ Չարլի ծաղրածուն ուրախացնում է մարդկանց ու ժպիտ պարգևում փոքրիկներին, իսկ կուլիսներում միշտ կենցաղային խնդիրներ են։
Ծաղրածուն պատմեց, որ նույնիսկ կոտրված ձեռքով է բեմ դուրս եկել և երկու ներկայացում խաղացել, բայց այնքան տարված է եղել իր աշխատանքով, որ ցավ չի զգացել։ Իսկ ձեռքը կոտրվել է ռուս նշանավոր ծաղրածու Օլեգ Պոպովի նվիրած ռեկվիզիտով անհաջող փորձ անելու «շնորհիվ»։ Ավետիսյանն ու Պոպովը իրար հետ աշխատել են նույն կրկեսում շուրջ հինգ տարի, բայց մտերմությունը շարունակվել է մինչև ռուս ծաղրածուի մահը։
Ավետիսյանը հիշեց` ինչպես է պատրաստվել Պոպովի հետ առաջին հանդիպմանը։
«Օդանավում շատ էի մտածում` ինչպիսին է լինելու այդ հանդիպումը, ասել էին, որ Պոպովը ծանր բնավորություն ունի, ծաղրածուներին չի սիրում։ Ես միակ ծաղրածուն եմ եղել, որին նա մոտ թողեց, և մենք բարեկամացանք։ Օդանավի մեջ մտածում էի` ո՞նց մոտենամ, ի՞նչ ասեմ, սակայն ինքը արդեն գիտեր, որ գալիս եմ, հեռվից կանչեց իր մոտ, ասաց` «иди сюда, мой мальчик»»:
Տարիներ անց արտիստը որպես հանդիսատես գնահատեց Ավետիսյանի տաղանդը` գովելով նրան, ինչը շատ ոգևորեց Չարլի ծաղրածուին, քանի որ նա Պոպովին միշտ համարում էր իր ուսուցիչը։
«Իմ մարմնավորած Չարլիի կերպարը շատ շարժուն է ու ակտիվ։ Պոպովը հաճախ խորհուրդ էր տալիս մտածել ավելի դանդաղ կերպարի մասին, որպեսզի ավելի երկար ելույթ ունենամ և հնարավորինս շատ տարիներ անցկացնեմ ասպարեզում, բայց թոշակի մասին չեմ մտածում։ Ինքը` Օլեգ Պոպովն էլ 85 տարեկանում մահացավ կրկեսի հյուրանոցում, այսինքն` մինչև վերջ աշխատեց», - նշեց արտիստը։
«Ճամպրուկներով դոլար եմ բերել». ինչու Հմայակ Հակոբյանին չհաջողվեց բացել իր թատրոնը
Աշխատանքի ժամանակ բարդությունների մասին խոսելիս հայ Չապլինն առանձնացրեց տարբեր երկրների հանդիսատեսների հետ աշխատանքը։ Ըստ նրա` բարդ է եղել մուսուլմանական պետություններում, որտեղ բազմաթիվ սահմանափակումներ կան։ Սակայն այդ խնդիրը լուծելու համար բեմական ծրագրում նախապես բազմաթիվ փոփոխություններ է կատարել, որպեսզի տեղայնացնի ծրագիրը։
Ինչ վերաբերում է Չարլի բեմական անվանը, ապա, արտիստի խոսքով, ընդհանրապես Չարլի Չապլինի դերը պատահական է ընտրել, սակայն տարիների ընթացքում հասկացել է, որ ինքն ու մեծ արտիստը շատ են նման։ Այնքան է ուսումնասիրել Չապլինի կերպարն ու կյանքը` կատարելագործելով իր կերպարն ու կատարման ձևը, որ այժմ համարվում է աշխարհի լավագույն ծաղրածուներից մեկը։ Նույնիսկ Չապլինի դուստրը՝ Ջերալդինը, ցուցանակի վրա Ավետիսյանի նկարը տեսնելուց հետո ցանկացել է հանդիպել նրա հետ, սակայն հանգամանքների բերումով հանդիպումը դեռ չի կայացել։ Հայ արտիստը հսուով է, որ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։
«Իմ և Չարլիի միջև շատ նմանություն կա, մի քանի անգամ երազիս եկել է Չապլինը։ Չապլինը ցույց տվեց աղքատների կյանքը, մարդկանց իրական կյանքը, այն կյանքը, որը մարդկանց հուզում է, հենց ինքը դրանով ճանաչվեց։ Երևի աշխարհը կվերանա, կգնա բայց Չապլինը կապրի»,– ասաց նա։
Հենց սրանով պայմանավորված էլ աշխարհահռչակ ծաղրածուն Չապլինին իր թալիսմանն է համարում։
Նշենք, որ Գագիկ Ավետիսյանի կրկեսային կյանքը սկսվել է 1994 թվականին։ 1996-ից Չարլի ծաղրածուն հյուրախաղեր է անցկացրել նախկին ԽՍՀՄ երկրներում, Եվրոպայում, երկար տարիներ աշխատել է Գերմանիայում, իսկ բոլորովին վերջերս տեղափոխվել է Ավստրալիա։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0